01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Ապրիլի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդատվությունները ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը: Կողմերն անդրադարձան Եվրոպական կառույցներում ընթացող գործընթացներին, ինչպես նաև այդ կառույցների շրջանակներում երկու երկրների համագործակցության հարցերին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին […]

Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները: Նշելով, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Ապրիլի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովին, ով Երևան է ժամանել արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, որը հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է կազմում։ Նախարարը կարևորեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը՝ ընդգծելով, որ անցյալ շաբաթ Մոսկվա կատարած իր […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կհանդիպի ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը եւ Արտակ Դավթյանը: Ապրիլի 16-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի երկկողմ հանդիպումը ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի […]

Առատ տեղումները բարենպաստ իրավիճակ են ստեղծել գյուղատնտեսության համար.նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև համակարգում ընդգրկված կառույցների ղեկավարներ: Խորհրդակցության սկզբում նախարարը աշխատակազմին է  ներկայացրել  ջրային տնտեսության պետական կոմիտեի […]

Սերժ Սարգսյանը մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այնուհետեւ ՀՀ Նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը այսօր երեկոյան կվերդառնա Հայաստան:

15-րդ դարում իտալական 9 քաղաքներում գործել է 40 հայկական եկեղեցի. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման և Սբ. […]

Սփյուռքահայ ճարտարապետ, բարերարը պարգևատրվել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և   շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար:  Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Սփյուռքահայ բարերարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատանքի համար և […]

Վարչապետն այցելել է «Ոսկու աշխարհ» տոնավաճառ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է  Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ:  Շնորհակալություն հայտնելով վարչապետին այցելության համար՝ ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի