23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին

  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության ներկայացրած ցավակցական ուղերձում ասված է. «Հարգելի գործընկեր, խոր ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի եւ Իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի հետեւանքով զոհվեցին եւ վիրավորվեցին անմեղ […]

«Համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ»

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Խստորեն դատապարտելով ահաբեկչության […]

«Մենք մեծ պատասխանատվությամբ կպատրաստվենք 2019-ի միջոցառմանը»

  ՀՀ կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը՝ 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր ընդունելով Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուին։ «Վստահ ենք, որ համաժողովի անցկացումը կխթանի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը և նոր լիցք կհաղորդի առկա ներուժի իրացմանը: Մենք մեծ պատասխանատվությամբ […]

Սերժ Սարգսյանը ՀՌԱՀ անդամներ է նշանակել

Սերժ Սարգսյանի հրամանագրերը ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ո ւ մ ե մ. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակել` Վլադիմիր ՕՀԱՆՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի, Դավիթ ԱՄԱԼՅԱՆԻՆ՝ լիազորությունների ժամկետը՝ վեց տարի: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ […]

Վարչապետին է ներկայացվել Կումայրի պատմական կենտրոնի ծրագրի ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի գրանցման և հաշիվների բացման գործընթացն ավարտվել է, սկսվել են ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման աշխատանքները: Ըստ պատասխանատուների, մասնավոր հատվածի կողմից […]

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` որոշում եմ՝ Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի […]

Թիկունք ենք ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին. Սերժ Սարգսյան

Բոլոր հնարավոր միջոցներով կառավարությունն աջակցելու է, ամուր թիկունք է ապահովելու հողի վրա պինդ կանգնողներին՝ համայնք առ համայնք, ընտանիք առ ընտանիք: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, աշխատանքային այցով Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններ այցելության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի […]

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հանդիպել է Ֆիրդուսի իրացման գործընթացից դժգոհողներին

Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռևս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։ Ինչպես հաղորդում են Նախագահի վերահսկողական ծառայությունից, Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները։ Հովհաննես Հովսեփյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահից հանձնարարություն է ստացել ամենօրյա ռեժիմով վերահսկել, որպեսզի […]

Կառավարությունում քննարկվել են Արարատի և Արմավիրի մարզերի զարգացման ներդրումային նոր ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերից ներկայացված նոր ներդրումային ծրագրերը: Բիզնես ծրագրերը վերաբերում էին գինեգործության և մրգային օղիների արտադրության ընդլայնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, գյուղատնտեսական սարքավորումների արտադրությանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորումների  և ֆինանսական գնահատականների վերաբերյալ: Վարչապետը […]

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Ուրազաեւը կշարունակի երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանն ուղղված իր գործունեությունը: Նա բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է բարեկամությունը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի