08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը նժանակվել է ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զին-վորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ ե […]

Արա Բաբլոյանը մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունվարի 27-ին մասնակցել է «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, ձեռքբերումներ եւ խնդիրներ» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նախաձեռնել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Ողջունելով մասնակիցներին` խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարքում շատ կարեւոր են սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները: Արա Բաբլոյանը կարեւորել է ինտեգրված սոցիալական […]

Մեզնից յուրաքանչյուրն իր վարքագիծը պետք է կառուցի ոչ թե նայելով կողքինին. Ս. Սարգսյան

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:  Միջոցառման շրջանակներում զինծառայողների, նրանց […]

Ունեցվածքի գույքագրումը չափազանց կարևոր է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Կարեն Կարապետյանը կարևորել է 2018-ի ընթացքում քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայություններն առավելագույնս հարմարավետ դարձնելու հարցը և նշել. «Կարևորագույն խնդիրներից մեկը գյուղատնտեսության համար հողերի հաշվառումն է, […]

«Ազատության եւ անկախության ձգտումը միավորում է հերոսական Լենինգրադի բնակչությանը եւ Արցախի հերոս քաղաքացիներին». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Մակարովին հրավերի համար եւ ընդգծել, որ հայ պատվիրակների […]

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա

Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը ամերիկահայ բարերար Մայք Սարիանի նվիրաբերած սարքավորումներին ու պարագաներին: Նվիրատվությունը, որը ներառում է շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ և գույք, փոխանցվել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի միջոցով: Ամերիկահայ բարերարը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է […]

Մենք պետք է հետևողական աշխատենք, պետք է լսելի լինենք աշխարհի համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու  նպատակի և ունեցած հանդիպումների  մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին: Վարչապետի խոսքը ներկայացվում է ստորև. -Կարծում եմ՝ Դավոսի տնտեսական ֆորումը կարևոր է, որովհետև այստեղ շատ հարթակներ կան, որտեղ խոսվում է այն մարտահրավերների մասին, որոնց առջև կանգնած է մարդկությունը, պետությունները, տնտեսությունները: Եվ […]

Ոստիկանության պետը Հանրապետության Նախագահին զեկուցել է 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները և ոստիկանությունում […]

Եվրոպայի համար մարտահրավերներով լի մերօրյա ժամանակներում այդ նվիրվածությունն առավել կարևոր է և առավել գնահատելի

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը […]

Նախագահը մասնակցել է ԵԽ-ին պաշտոնական հուշանվերի հանձնման արարողությանը

Ստրասբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդին ՀՀ Նախագահի անունից պաշտոնական հուշանվերի՝ հայկական խաչքարի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Խաչքարի ցուցապաստառը բացել են Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Հանրապետության Նախագահը և Թորբյորն Յագլանդն արարողության կապակցությամբ հանդես են եկել ելույթներով: Արարողության ավարտին Հանրապետության Նախագահը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև արարողությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի