26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Համանախագահները Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները: Նախագահ Սարգսյանը, համանախագահների ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա, նշել է, որ […]

«Ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է»

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ  աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը և նշել, […]

Սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում: Նախագահը շնորհավորել է […]

Վաճառել կամ նվիրել չօգտագործվող գույքը. վարչապետ

Վարրապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց, որ Պետական գույքի կառավարման վարչությունն արձանագրել է, որ պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին եւ մյուս կազմակերպություններին ամրագրված գույքը փաստացիորեն չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ կերպով եւ մասնակիորեն։   Վարչապետը  նշեց, որ այս գույքի պահման եւ սպասարկման ծախսերը իրականացվում են պետական բյուջեի հաշվին։ «Այդ պատճառով անհրաժեշտ է գործածել այդ գույքը […]

Արա Զոհրաբյանը բաց է թողել

Երեկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  կոպիտ խախտում: ՀՀ արդարադատության նախարարությունն այս առնչությամբ հիշեցնում է որ 06.02.2018թ. ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության  կողմից […]

Չօգտագործված հնարավորություններ

Վարչապետ Կարեն Կարապետյանին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թ. անելիքները: Վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել […]

Արա Բաբլոյանը ՇՀ Ազգային խորհրդի նախագահի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը

Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ մասնակցել է «Ավանի աղի կոմբինատ»-ի նոր արտադրամասի բացմանը: Նախագիծն իրականացվել է հայ-շվեյցարական համատեղ ջանքերով. ներդրում է ունեցել նաեւ գերմանական կողմը: Հայաստանի եւ Շվեյցարիայի խորհրդարանների նախագահները շրջել են նորաբաց արտադրամասի տարածքում, ծանոթացել աշխատանքային գործընթացին ու պայմաններին: ՀՀ ԱԺ նախագահը, շնորհավորելով […]

ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու

Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 6-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարի արտահերթ նիստ։ Նիստը գումարվում է նախաձեռնողի՝ ՀՀ կառավարության սահմանած օրակարգով։ Արտահերթ նիստ գումարելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն։

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրին մասնակցած երիտասարդների հետ

Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը 2017 թվականի ամռանը զորացրված զինծառայողների հետ, ովքեր մասնակցել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցմանը: Շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու և սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ստացված արդյունքները […]

Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երևանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի