23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

“Էթիկայի” դասեր կանցնեն

Հունվարի 27-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան “Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ”-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից` ներառյալ պրակտիկան: Դասավանդվող առարկաների շարքում են “Նոտարական […]

Դեսպանը կարևորել է ընտրական գործընթացում Պաշտպանի գրասենյակի դերը

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քեթրին Ջեյն Լիչը կարևորելով Պաշտպանի գրասենյակի դերը մարդու իրավունքների պաշտպանության և ընտրական գործընթացներում, այցելել է Պաշտպանի գրասենյակ և հանդիպել ՀՀ Մարդու իրավքունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացներում: Henaran.am-ին […]

ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի. ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին: Ներկայացնելով ԵՄ-ի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում […]

ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ծրագիրն առաջիկայում կներկայացվի Սերժ Սարգսյանի վավերացմանը

Այսօր տեղի է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագծի քննարկումը, որին ներկա էին Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, ՀՀ-ում ԵՄԽԽ խորհրդատուները, ԵՄ երկրների դեսպանները եւ միջազգային կառույցների ղեկավարությունը: Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “Գործողությունների ծրագրի իրականացմամբ լավ հնարավորություններ կստեղծվեն […]

Վրաստանը ժողովրդավարության մոդել է ողջ տարածաշրջանում. Օբամա

Վրաստանն այլ երկրների համար կարող է ժողովրդավարության ու թափանցիկության օրինակ դառնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` առաջին անգամ Սպիտակ տան Օվալաձեւ սրահում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հյուրընկալելուց հետո: Այս մասին գրում է վրացական Civil.ge-ն: Օբաման ողջունել է ժողովրդավարության ու թափանցիկության այն մոդելը, որը կիրառվում է ոչ միայն Վրաստանում, այլեւ ողջ տարածաշրջանում: Սպիտակ […]

“… Այս պահից իրենց համարել նախընտրական թիմի կարևորագույն դեմք և անմիջապես ասպարեզ իջնել’’. ԱԻՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԱԻՄ-ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ’’Համոզված լինելով, որ հայ ժողովրդի առջև ծառացած գերագույն խնդիրը Հայաստանի քաղաքացիներին երկրի տեր դարձնելն է` Հայաստանում կատարյալ ժողովրդավարության հաստատումը, չհրաժարվելով ռազմավարական նշանակության հարցում այլոց հետ համագործակցելու և նույնիսկ միասնաբար ընտրություններին գնալու հնարավորությունից, ընդգծելով, որ մեզ համար կարևորագույնը եղել են և մնում են ծրագրերը […]

Էրդողանը ֆրանսիացիներին կոչ է արել պայքարել Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ընդունված օրինագծի դեմ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը “Ուղերձ ազգին” հաղորդման ժամանակ կրկին քննադատել է Ֆրանսիային` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է թուրքական Internethaber-ը: Թուրքիայի վարչապետն ասել է, թե պատմության մեջ միշտ լուսավորչության առաջատար համարվող Ֆրանսիան այսօր մութ միջնադարի գիտակցության մեջ է խորասուզվում:  “Ֆրանսիան այսօր խոսում է ռասիզմի, խտրականության եւ հակամարտության լեզվով: Մենք սպասում […]

Սիրիայի ընդդիմադիրները հրաժարվում են բանակցություններից /վիդեո/

Սիրիացի ընդդիմադիրները երբեք հրավեր չեն ստացել Մոսկվայի կողմից իրենց իշխանությունների հետ բանակցելու համար, սակայն եթե ստանային էլ, չէին մասնակցի: Այս մասին հայտնել է Սիրիայի ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարներից մեկը` Աբդել Բասետ Սեդան, հաղորդում է  “Reuters”-ը: Նրա խոսքով` ռուսական նախաձեռնությունը միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վրա ազդելու միջոց է` սիրիական հարցով քննարկումների նախօրեին: Ընդդիմադիրը նշել է, […]

ՀԾԿ-ի անգործության հետեւանքով հասարակությունն է վնասներ կրում.Անահիտ Բախշյան

‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր  նամակ է գրել ՀՀ վարչապետին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից անցած յոթ տարիներին գազի սպառման գիշերային սակագին չսահմանելու փաստի վերաբերյալ: Վերահսկիչ պալատի հավաստմամբ, կարող էին նվազեցվել բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները, եւ որոշակիորեն կթեթեւացվեր գազը սպառողների սոցիալական բեռը, ինչպես նաեւ` սպասարկման ծառայությունների վճարների հետ կապված հասարակության […]

Չիլիում բացվել է հրապարակ, որը կրում է ‘Հայաստան’ անունը

Հունվարի 29-ին, Չիլիի տարածքում գտնվող, ամերիկյան մայրցամաքի ամենահարավային կետը համարվող Պուերտո Վիլյամս բնակավայրում, որի բնակչությունն ընդամենը 2500 մարդ է կազմում, մեծ հանդիսավորությամբ բացվել է ‘Հայաստան’  անվանումը կրող հրապարակ և տեղադրվել է  Հայաստանից բերված խաչքար: Պուերտո Վիլյամսին հայկական խաչքար նվիրելու գաղափարը պատկանում է հանրաճանաչ արգենտինահայ գործարար,’Կորպորասիոն Ամերիկա’ ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Միջոցառմանը մասնակցեցին այդ նպատակով Պուերտո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված