14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ծրագիրն առաջիկայում կներկայացվի Սերժ Սարգսյանի վավերացմանը

Այսօր տեղի է ունեցել Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի նախագծի քննարկումը, որին ներկա էին Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, ՀՀ-ում ԵՄԽԽ խորհրդատուները, ԵՄ երկրների դեսպանները եւ միջազգային կառույցների ղեկավարությունը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “Գործողությունների ծրագրի իրականացմամբ լավ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում ԵՄ-ի հետ բարեհաջող ընթացող մեր գործընկերությունը որակական նոր շրջափուլի հասցնելու համար”:

Գործողությունների ծրագիրը համապարփակ փաստաթուղթ է, որը ներառում է քաղաքական բնույթի, արդարադատության, ազատության եւ  անվտանգության ոլորտին վերաբերող, ենթակառուցվածքային բնույթի, հումանիտար բնույթի,  շրջակա միջավայրի, առողջապահության եւ  սոցիալական բնույթի,  ֆինանսատնտեսական եւ առեւտրային բնույթի գործողությունների խմբեր:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահություն է հայտնել, որ 2012-2013թթ. ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի կմոտենա ժողովրդավարական զարգացած հասարակություններին:

Ամփոփելով քննարկման արդյունքները` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր ծրագիրն առաջիկայում կքննարկվի Ազգային անվտանգության խորհրդում եւ  կներկայացվի ՀՀ Նախագահի վավերացմանը:

Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԱԽ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ