23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության որակի բարձրացումը.ՀՀ ՔԾ Խորհրդի նախագահ

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա­յության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 31-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խոր­հր­դում տեղի ունեցավ հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր հանձնեց համակարգում ընդգրկված 15 մարմինների թվով 16 քաղաքացիական ծառայողների` համակարգի ներդրման, կայացման և զարգացման անցած ժամանակաշրջանում կատարած ամբասիր, բարեխիղճ աշխատանքի համար:

‘’Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության որակի բարձրացումը, ինչն առաջին հերթին հնարավոր է որակյալ, բանիմաց և ամենակարևորը` ծառայություն ասվածի էությունը խորապես ընկալած անհատներով, մասնագետներով համալրման, ինչպես նաև մեր ծառայողների իրավական, բարոյական ու սոցիալական պաշտպանվածության առավել գործուն մեխաիզմների ներդրման միջոցով: Բոլորի համար այսօր առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի անկյունաքարային նշանակություն ունեն դրանք համակարգի արդյունավետության և կայունության ապահովման համար’’,-շնորհավորելով քաղաքացիական ծառայողներին` ասաց ՀՀ ՔԾ Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Հիշեցնենք, որ համակարգի ներդրման հոբելյանի կապակցությամբ մի խումբ քաղաքացիական ծառայողներ հունվարի 20-ին արժանացել էին ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրերի: ՀՀ ՔԾ Խորհուրդը համակարգի ներդրման, կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար իր հերթին շնորհակալագրեր է հանձնել նաև մի քանի գիտաուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների և լրատվամիջոցների:

Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանում ներդրվել է 2002թ. հունվարից ուժի մեջ մտած ‘’Քաղաքացիական ծառայության մասին’’ ՀՀ օրենքի հիման վրա: Այսօր համակարգում 47 պետական մարմիններ են, քաղաքացիական ծառայության թվով 7643 պաշտոններով: Անցած 10 տարիներին համակարգում կայացել է մոտ 8 հազար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ, որոնց մասնակցել է ավելի քան 30 հազար քաղաքացի:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՔԾ Խորհրդի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ