26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Էթիկայի” դասեր կանցնեն

Հունվարի 27-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան “Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ”-ը սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները:

Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: Ուսուցման դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Դասընթացը բաղկացած է 120 ակադեմիական ժամից` ներառյալ պրակտիկան:

Դասավանդվող առարկաների շարքում են “Նոտարական էթիկան”, “Նոտարական գործունեության և նոտարի իրավական դրության առանձնահատկությունները”, “Նոտարիատի վերաբերյալ օրենսդրությունը”, “Վարչական օրենսդրությունը”, “Քրեական օրենսդրությունը”:

Այս մասին Henaran.am –ին հաղորդում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնը:

Ուսուցման ավարտից հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնելու դասընթացն ավարտած նոտարի թեկնածուների ցանկը: Նոտարի թեկնածուներին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվելու է համապատասխան վկայագիր:

Հիշեցնենք, որ նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման կարգը հաստատել էր ՀՀ կառավարությունը 2011-ի սեպտեմբերի 29-ին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ