23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Պաշտպանության նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպաության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և պաշտպանության ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժերի շփման գծում լարվածության նվազմանն ուղղված գործողությունների, մասնավորապես, փոխվստահության ամրապնդման միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը: Նշվել է, որ […]

Հանրապետության նախագահն ընդունել է ռամկավարների ատենապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին: Նախագահը ողջունել է ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ ՌԱԿ-ի պատմական դերակատարությունն ու ավանդը հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում եւ կարեւորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանն ուղղված կուսակցության ջանքերը: ՌԱԿ ատենապետը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է կուսակցության առաջիկա ծրագրերը եւ նախագահից հետաքրքրվել Հայաստանի ներքաղաքական […]

Պաշտպանության նախարարը Գրետա մայրիկին պարգեւատրել է հոբելյանական հուշամեդալով

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին այցելել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հարազատներին եւ նրանց շնորհավորել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Սեյրան Օհանյանը տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ նախ եղել է Վազգեն Սարգսյանի թանգարանում, հուշամատյանում գրառել երախտիքի հետևյալ խոսքերը. ‘Ես եւ  իմ ընտանիքի անդամները խոնարհվում ենք մեր սիրելի Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ մեր մարտական ընկերոջ, […]

Քաղաքական գործիչները քննարկում են մարմնավաճառության օրինականացման մասին օրենքը

Գերմանիայում քաղաքական գործիչները եւ ոստիկանությունը առաջարկել են չեղյալ հայտարարել մարմնավաճառությունը օրինականացնող օրենքը, գրում է “Bild” թերթը: Օրենքի ընդունումից 10 տարի անց նրանք հասկացել են, որ այն արդյունավետ չէ: Ոստիկանների պրոֆմիության ղեկավարը հայտնել է, որ օրենքը ձախողվել է, եւ արժե այն վերանայել: Նա նշել է, որ աղջիկներին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպող կավատների թիվն աճել է, եւ հիմա […]

Սարկոզին սպառնում է

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է իր դժգոհությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանդրական խորհուրդ ներկայացնելու կապակցությամբ, հայտնում է “Le Monde” պարբերականը: Սարկոզին նշել է, որ եթե օրինագիծը չեղյալ հայտարարվի, ապա Սահմանադրական խորհրդին կներկայացվի նաեւ Հոլոքոսթի ժխտումը քրեականացնող օրենքը: Սահմանադրական խորհուրդ դիմելու համար անհրաժեշտ է 60 սենատորների ստորագրություն, սակայն ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, […]

Սիրիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում “կրկնակի խաղ” վարելու մեջ

Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել է Արաբական երկրների լիգայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ որոշման քննարկումների  նոր փուլը: Առաջարկը նախատեսում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: Ինչպես հայտնում է “Ալ-Արաբիան”, խիստ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր “թշնամիներին” եւ մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում հակամարտություն առաջացնելու  […]

Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավ է խորտակվել

Կամբոջայի դրոշով “Vera” բեռնատար նավը, որը Ռուսաստանից ուղեւորվելիս է եղել թուրքական Ալիագա նավահանգիստ, խորտակվել է Թուրքիայի սեւծովյան ափի մոտ, հայտնում է “РИА Новости”-ն: 2 նավաստի փրկվել են, անձնակազմի 9 անդամներ անհայտ կորած են համարվում: “ИТАР ТАСС”-ի հաղորդմամբ` բեռնավորված նավը շարժվել է Ռուսաստանի սեւծովյան նավահանգիստներից մեկից եւ խորտակվել Զոնգուլդակ քաղաքից ոչ հեռու եղանակային վատ պայմանների պատճառով: […]

Ինչու է Սարկոզին ձգձգում

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Ֆրանսիայի խորհրդարանի Սենատի 76 անդամ դիմել են երկրի Սահմանադրական Խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները, (ներառյալ` Հայոց ցեղասպանության ժխտումը) քրեականացնող Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը:Նույն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ազգային Ժողովի 65 պատգամավորներ: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենյակը տեղեկացնում է, որ Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նախագահ […]

ԵՄ անդամ երկրների առաջնորդները կողմ են Իրանի դեմ պատժամիջոցներին

ԵՄ անդամ երկրների առաջնորդները պաշտպանել են հունվարի 23-ի արտգործնախարարների որոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու  մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Վերջինս Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին: Եվրամիության խորհրդի նախագահը կոչ է արել Իրանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ […]

Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության որակի բարձրացումը.ՀՀ ՔԾ Խորհրդի նախագահ

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա­յության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 31-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խոր­հր­դում տեղի ունեցավ հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր հանձնեց համակարգում ընդգրկված 15 մարմինների թվով 16 քաղաքացիական ծառայողների` համակարգի ներդրման, կայացման և զարգացման անցած ժամանակաշրջանում կատարած ամբասիր, բարեխիղճ աշխատանքի համար: ‘’Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի