09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԵՄ անդամ երկրների առաջնորդները կողմ են Իրանի դեմ պատժամիջոցներին

Հերման վան Ռոմպեյ

ԵՄ անդամ երկրների առաջնորդները պաշտպանել են հունվարի 23-ի արտգործնախարարների որոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու  մասին:

Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը: Վերջինս Բրյուսելում կայացած ԵՄ գագաթաժողովից հետո հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները հավանություն են տվել Իրանի դեմ նավթային էմբարգոյին: Եվրամիության խորհրդի նախագահը կոչ է արել Իրանին կատարել իր միջազգային պարտավորությունները եւ դադարեցնել միջուկային ծրագիրը:

Միեւնույն ժամանակ Հերման վան Ռոմպեյը նշել է, որ կշարունակի դիվանագիտական ուղիներ փնտրել խնդրի լուծման ուղղությամբ:  Նա նաեւ հայտարարել է Սիրիայի դեպքերի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի շտապ արձագանքի մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ