15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սիրիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում “կրկնակի խաղ” վարելու մեջ

Հունվարի 31-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սկսվել է Արաբական երկրների լիգայի առաջարկած Սիրիայի վերաբերյալ որոշման քննարկումների  նոր փուլը: Առաջարկը նախատեսում է նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնաթողումը: Ինչպես հայտնում է “Ալ-Արաբիան”, խիստ քննադատությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

Նա հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր է դիմակայել իր “թշնամիներին” եւ մեղադրել է արեւմտյան երկրներին Սիրիայում հակամարտություն առաջացնելու  եւ “կրկնակի  խաղ ” վարելու մեջ:

Իրենց հերթին, ԱԵԼ-ի ներկայացուցիչները կոչ են արել խորհրդին` ընդունել ալ-Ասադին պաշտոնաթող անելու գաղափարը, ինչպես նաեւ վճռական քայլեր ձեռնարկել Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար: Քաթարի վարչապետը հայտնել է, որ ԱԵԼ-ը 10 ամիսների ըւնթացքում փորձել է պայմանավորվել ալ-Ասադի հետ, սակայն բոլոր փորձերը անարդյունք են եղել:

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերն են իրականացրել բոլոր հարձակումները, որոնց արդյունքում զոհվել են անմեղ մարդիկ: ԱՄՆ պետքարտուղարը նաեւ հայտարարել է, որ ՄԱԿ-ի “անգործությունը” ազդում է կառույցի հեղինակության վրա եւ մեղադրել է բանաձեւի հակառակորդներին, այդ թվում` Ռուսաստանին, Սիրիայում տեղի ունեցող բռնությունների մեջ:

“Ես գիտեմ, որ Անվտանգության Խորհրդի որոշ անդամներ անհանգստացած են, որ կկրկնվի Լիբիայի պատմությունը: Սակայն դրանք կեղծ ենթադրություններ են”,-նշել  է Հիլլարի Քլինթոնը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ