16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին համոզել է հրաժարական տալ. ԳՇ պետը մերժել է՝ հորդորելով նրան դադարել «փաստաբանություն անել դավաճանի համար»

Արմեն Սարգսյանը Օնիկ Գասպարյանին համոզել է հրաժարական տալ. ԳՇ պետը մերժել է՝ հորդորելով նրան դադարել «փաստաբանություն անել դավաճանի համար» Mediaport-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր միջնորդ է ուղարկել ԳՇ՝ Օնիկ Գասպարյանին համոզելու հրաժարական տալ: Արմեն Սարգսյանի անունից ԳՇ պետին փոխանցել են, որ եթե ինքն այսօր հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանյանն էլ հրաժարական կտա և կգնան […]

Օնիկ Գասպարյանը կաբինետից դուրս չի գալու․ զիջումների գնացողը լինելու է ոչ թե նա, այլ Նիկոլ Փաշինյանը․ Հրապարակ

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր պաշտոնավարման հարցով շուրջ մեկ շաբաթ է՝ ակտիվ քննարկումներ է անում իրավաբանների հետ, որոնք վստահեցրել են, որ օրենսդրությունն իր օգտին է՝ հնարավորություն կա, անկախ նախագահ Արմեն Սարգսյանի քայլերից, երկարաձգել իր պաշտոնավարումը, և մարտի 9-ից հետո էլ նա կարող է մնալ ԳՇ պետի պաշտոնում։ Չի բացառվում, որ Գասպարյանը ևս դիմի վարչական դատարան։ […]

«Օղբա՜թ ա էս աղջիկը, հիմա մենք քո մասին մտածե՞նք, թե երկրի»

Վազգեն Սարգսյանի հետ գործի բերումով առընչվեցի, երբ Սյունիքում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ նշանակվեց պետական նախարար։ Տեսեք, թե ինչքան կարևոր էր Սյունիքը այդ ժամանակվա իշխանության համար, որ Սյունիքում Վազգենի նման ժայռ  «մեխեցին»։ Կանչեց լրագրողներին ու ասաց՝ առանց իմ թույլտվության ռազմական ոչ մի տեղեկատվություն։ Գորիս քաղաքի պատասխանատու նշանակեց ինձ։ Այդ ժամանակ համարյա ամեն օր գնդակոծվում էր Գորիս […]

Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով ․ ուշագրավ մանրամասներ

Mediaport-ին հաջողվեց պարզել, որ բարձրաստիճան զինվորականները օրերս նախագահի հետ հանդիպմանը բացի ռազմական բաղադրիչից խոսել են նաև բանակում հիերարխիան քանդելու և բարոյահոգեբանական վիճակը խաթարելուն ուղղված Փաշինյանի արաքներից։   Նախագահին փաստեր են ներկայացրել, որ Փաշինյանը բարձրագույն զինվորական կոչումներ, այդ թվում՝ Ազգային հերոսի աստիճան է շնորհել իր մերձավորների միջնորդությունների, այլ ոչ թե բանակի առաջարկով և շատ դեպքերում ԳՇ-ում […]

Կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ Դավիթ Շահնազարյան

«Վերնատուն ակումբն» այսօր՝ մարտի 5-ին, հայտարարություն է տարածել, որը ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը․ «ՀՀ կառավարություն-Զինված ուժեր հակամարտությունն ունի երկու հանգուցալուծում՝ կա՛մ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն է ձերբակալվում, կա՛մ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այլ տարբերակ գոյություն չունի, և որոշողը դեռևս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն է»։

Վա՞խ, անճարությո՞ւն, տգիտությո՞ւն, թե՞ զիջումներ՝ գիտակցված և ի սկզբանե պլանավորված

Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։ Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։ Դեռ չեմ խոսում «Լաչինի միջանցքի» տարբեր հատվածներով տարբեր նշանակության բեռնատարների, մեքենաների շարժերի մասին։ Հիշեցնեմ, որ […]

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները մարտի 6-ին, ժամը 13:00-ին հանրահավաք են անելու ՊՆ շենքի մոտ՝ ի աջակցություն Գասպարյանի

Գ«ՀՀ ՊՆ 51191 զորամասի նախկին զինծառայողներ, սիրելի զինակիցներ, բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի՝ սատարելու մեր հրամանատար Օնիկ Գասպարյանին ու Հայոց Բանակին։ Հանրահավաքը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին, ժամը 13։00-ին ՀՀ պաշտպանության նախարարության մուտքի մոտ։ Սիրելի հայրենակիցներ, Հայոց Բանակի վետերաններ, նախկին ծառայողներ լիահույս ենք, որ դուք նույնպես կմիանաք հրավիրված հանրահավաքին։ Մենք պետք ենք այսօր մեր Բանակին, մեր […]

Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանա՞կը, թե՞ Փաշինյանի անձը

Վարչապետի և Զինված ուժերի դիմակայության պայմաններում, որքան ես գիտեմ, հրամանատարական ամբողջ կազմն աջակցում է Գլխավոր շտաբի պահանջին: Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանա՞կը, թե՞ Փաշինյանի անձը: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Վերջին 3 տարիների ընթացքում պարբերաբար կրկնվում են բանակի, գեներալների վրա հարձակումները։ Սա […]

Գերության մեջ գտնվող տղաների մայրերն ասում են՝ այլևս չեն պատրաստվում սպասել /Տեսանյութ/

Շիրակի մարզից գերեվարված պահեստազորայինների ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանք հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ակնկալելով կոնկրետ պատասխաններ: Գերության մեջ գտնվող տղաների մայրերն ասում են՝ այլևս չեն պատրաստվում սպասել: Տեսանյութը՝ Ազատության

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի