11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանա՞կը, թե՞ Փաշինյանի անձը

Վարչապետի և Զինված ուժերի դիմակայության պայմաններում, որքան ես գիտեմ, հրամանատարական ամբողջ կազմն աջակցում է Գլխավոր շտաբի պահանջին: Ի՞նչն է ավելի կարևոր երկրի համար՝ բանա՞կը, թե՞ Փաշինյանի անձը: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցների համար այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Վերջին 3 տարիների ընթացքում պարբերաբար կրկնվում են բանակի, գեներալների վրա հարձակումները։ Սա պատերազմի պարտության պատճառներից մեկն է։ Իշխանությունը պետք է լինի կանխատեսելի, հասկանալի»,- հավելեց երկրորդ նախագահը:

 

Հիշեցնենք, այս պահին Երևանում ընթանում է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա պատասխանում է մեր երկրում ընթացիկ ներքաղաքական զարգացումները լուսաբանող ռուսաստանցի լրագրողների հարցերին։ Մամուլի ասուլիսին մասնակցում են դաշնային և լայն մասսայականություն վայելող այլ ռուսական հեռուստաալիքներ, մասնավորապես՝ Առաջին ալիքը, «Ռոսիա» հեռուստաալիքը, ՆՏՎ-ն, ՌԵՆ ԹիՎին, ՌԲԿ-ն, «Դոժդը», ինչպես նաև Ռուսաստանի մի շարք խոշորագույն լրատվական գործակալությունները, այնպիսիք, ինչպիսիք են Russia Today-ը, «Սպուտնիկը», ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԻԱ «Նովոստին»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ