16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արամ Պողոսյանը վայր է դնում ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահի լիազորությունները ի աջակցություն բանակի և ազգի

ԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ Արամ Պողոսյանը, երեք պատերազմների մասնակից է,Արցախյան երրորդ պատերազմում 40 օր եղել է առաջնագծում , պայքարել հանուն հայրենիքի և ազգի պաշտպանության։ Նոյեմբերի 6-ին վիրավորվել է Շուշիի մարտերում, բայց շարունակել է մնալ Արցախում, Հայաստան է վերադարձել խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո՝ իր երկրապահ ջոկատի հետ միասին։ 2005թ.-ից լինելով ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահ միշտ […]

Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը

Hraparak-ի տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին է վերադարձրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու որոշումը, նա առարկում է Փաշինյանի կայացրած որոշումը։

Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում է, որպեսզի նա առավոտյան ժամը 9-ին ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման։   Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։

Զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է. Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ մտածել է զինվորականին հարիր սառնասրտությամբ և օբյեկտիվությամբ։ Գեներալի ուսադիրները Օնիկ Գասպարյանի մոտ փոխել են միայն կարգավիճակը, բայց ոչ հոգեվիճակը, ոչ էլ բարոյական կերպարը։ Ծով համբերության տեր Օնիկ Գասպարյանը իր վարքով, իր կերպարով օրինակ է իր զինակից, մարտական, աշխատակից […]

Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները․ Առավոտ

Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով և կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով և սուր հարցադրումներով հոդվածներ […]

Փաշինյանը այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները, որոնք Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ են հրահրել, դատապարտում են ՀՀ բանակին․ ФСБ գնդապետ

«Թուրքիան ինչպե՞ս կարող է դատապարտել Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը այս ինչ վիճակի է հասցրել երկիրը, որ թուրք պաշտոնյաները, որոնք Հայաստանի և Ղարաբաղի դեմ պատերազմ են հրահրել` խառնվում են Հայաստանի ներքին գործերին, դատապարտում ՀՀ բանակի հայտարարությունը։ Վիճակը հանգուցալուծվելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ, ուրիշ տարբերակ չկա». ՌԴ ԱԴԾ (ФСБ) գնդապետ, Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության պաշտպանության առաջին […]

Նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը․ Հրապարակ

Երեկ ԶՈւ 41 հրամանատարներ հանդես եկան հայտարարությամբ․ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԶՈւ-ն պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ […]

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը՝ ասելով. «բանակի պահանջները անբեկանելի են»։  Գեներալներն էլ ազդանշան են ուղարկել Փաշինյանին, որ եթե Օնիկ Գասպարյանի դեմ ճնշումները շարունակվեն, իրավիճակը ավելի է լարվելու:   Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը […]

Արցախի մի շարք կուսակցություններ ողջունում են ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը: Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի