16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Արտակ Դավթյանը նշանակվում է, որ մինչև վերջ քանդի բանակը. Մովսես Հակոբյան. Armdaily.am

Օնիկ Գասպարյանի ԳՇ պետի պաշտոնից ազատվելու, նրա ուղերձի, Զինված ուժերի հայտարարության եւ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին առաջարկելու վարչապետի միջնորդության մասին Armdaily.am-ը մի քանի հարց է ուղղել գեներալ-գնդապետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանին։ -Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետի կողմից ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու միջնորդություն ներկայացնելուն։ -Վատ։ Նա […]

«Կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը». ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հայտարարությունը

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ  ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից […]

Զինված ուժերի ղեկավար կազմը հայտարարություն է տարածել

Զինված ուժերի ղեկավար կազմի հայտարարությունը ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է․ այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի […]

Առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է բացառապես վարչապետի հրաժարականի արդյունքում. Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ իր պաշտոնից ազատման գործընթացը հակասահմանադրական է, և նա դիմել է վարչական դատարան։ «Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»,-նշել է գեներալը։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ, 10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ […]

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դեռ շարունակում է պաշտոնավարել

Վարչապետը հայտարարել է, որ 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից (իրականում իրավունքի ուժով համարվում է նախագահի հրամանագիրն ընդունված): Այս պարագայում առկա է երկու խնդիր:   1. Զինվորական ծառայության առանձնահատկությամբ պայմանավորված, նախագահի ուժի մեջ մտած հրամանագիրը (եթե այն համարենք վավեր իրավական ակտ) բավարար չէ բարձրաստիճան […]

Այսօր հայոց բանակի եւ վարչապետի պաշտոնից կառչածի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ

Այսօր հայոց բանակի և վարչապետի պաշտոնից կառչած Նիկոլ Փաշինյանի միջև դիմակայությունը մտավ նոր փուլ. Վերջինս Կառավարության կայքում հրապարակեց հայտարարություն, որով իրավունքի ուժով պաշտոնից ազատված հռչակեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։ Այս մասին գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը՝  «Պաշտպանենք մեր պաշտպաններին» վերտառությամբ։ Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանը հրաշալի գիտի, որ Սահմանադրությամբ […]

Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնում թեկնածու ունի

Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնում ցանկանում է կրկին նշանակել Արտակ Դավթյանին, որին հանդիսավորությամբ ազատեց պաշտոնից՝ կորոնավիրուսի թեժ պահին որդու համար շքեղ հարսանիք կազմակերպելու համար ։ Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը պաշտոնից ազատվել էր շուրջ մեկ տարի առաջ, երբ մամուլը հրապարակեց փաստեր որ չնայած կորոնավիուսի համաճարակով պայմանավորված խիստ սահմանափակումներին՝ Դավթյանն իր շքեղ առանձնատանը մեծ հարսանիք էր կազմակերպել՝ […]

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից. Փաշինյան

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ հրապարակել է կառավարության պաշտոնական էջում տեղադրված հայտարարությունը Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին: Հայտարարությունում ասվում է. «Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական […]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան: Նախագագհի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա […]

Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա։  Նշենք, որ 2020թ.–ի նոյեմբերի 16–ին վարչապետի որոշմամբ, Արտակ Դավթյանն ազատվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020-ի հուլիսի 17-ին։ Արտակ Դավթյանը ավելի վաղ՝ հունիսի 8-ին, ազատվել էր ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի