16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վայոց ձորի փոխմարզպետը հրաժարական տվեց. նա միանում է ԳՇ-ի հայտարարությանը

Վայոց ձորի փոխմարզպետ գնդապետ Արայիկ Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նրա տարածած հայտարարության մեջ ասված է. «Հարգելի հայրենակիցներ, Այսօր մեր հայրենիքի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, և ազգովի համախմբվելու, սխալները գիտակցելու, առկա խնդիրները լուծելու և առաջ շարժվելու փոխարեն, մեր երկրի իշխանությունները զբաղված են ջրբաժաններ կառուցելով՝ այս օրհասական պահին «իմ և քո»-ի մեթոդաբանությամբ ժողովրդին պառակտելով։ Ես՝ […]

Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանը

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ՝ մարտի 3-ին: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:   Հայցն արդեն մուտք է եղել ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Մերի […]

Իշխանությունը ԶՈՒ ԳՇ պետի թեկնածու է փնտրում․ Փաստ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Ճիշտ է՝ գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։ Առաջին թեկնածուն Անդրանիկ Մակարյանն էր, սակայն, նրա վրա եղած կոմպրոմատներով, ճնշումներով առավելագույնը իշխանությունը կարողացել է […]

Փաշինյանին պետք է, որ Հայաստանն ուժեղ բանակ չունենա, իսկ գուցե նաև ընդհանրապես բանակ չունենա․ Փաստ

Մարտունակ և մեծ կարողություններով օժտված բանակը պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորն է։ Իսկ երկրի հզորության չափանիշները սահմանելիս հաշվի է առնվում նաև բանակի ունեցած ներուժը։ Զինված ուժերի դերակատարությունը հատկապես բարձր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մենք գտնվում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական դիրքում և երկու կողմից շրջապատված ենք թշնամական […]

Նիկոլ Փաշինյանն Օնիկ Գասպարյանին ձերբակալելու քաղաքական հրահանգ է տվել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ: Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան և քրեական գործը հենց այդ նպատակն ունի:

Այսօր չափազանց կարևոր օր է լինելու։ Տեխնոլոգիաները մշակված են, հիմնական թիրախը ընտրված

Այսօր չափազանց կարևոր օր է լինելու։ Նիկոլն ու նախագահ կոչեցյալը ձեռք ձեռքի բռնած մեծ պրովոկացիա են անում, որի առաջնային նպատակը Բանակը կոտրելն է։ Տեխնոլոգիաները մշակված են, հիմնական թիրախը ընտրված։ Օնիկ Գասպարյան։ Մնացած բոլոր գեներալներին փորձում չնկատելու տան։ Իբրև թե խնդիրը բանակի հետ չի, այլ միայն Օնիկի։ Դե կամ էլ ևս մի քանի հոգու։ Իսկ մնացածն […]

Քիչ ժամանակ է նրան մնացել

Գեղամ Մանուկյանը գրում է. «Նիկոլը մոտենում է իր սեւ առաքելության վերջին թիրախի զավթմանը։ Ազգային հաստատությունների վրա երեք տարիների գրոհից, Արցախը հանձնելուց, Արցախում Հայոց Բանակի ներկայությունը վերացնելուց (Պաշտպանական բանակն ի նկատի չունեմ) հետո արդեն նրա թիրախում է Բանակը։ Նիկոլը գնում է գլխատելու Հայոց Բանակը։ Քիչ ժամանակ է նրան մնացել նպատակին հասնելու համար։ Արմեն Սարգսյանին ահաբեկելով, ձեռքերն […]

Ապարանի ԵԿՄ միությունը ևս ողջունում է ԶՈւ ԳՇ հայտարարությունը

Ապարանի ԵԿՄ միությունը՝  ի դեմս ԵԿՄ նախագահ Հրաչիկ Հակոբյանի, ողջունում է ԶՈւ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետին եւ ողջ բանակի սպայակազմին: Միեւնույն ժամանակ կոչ անելով բոլոր ԵԿՄ կառույցներին միանալ եւ աջակցել ԳՇ պետին:

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը չեն մասնակցում Փաշինյանի կողմից անցկացվող Անվտանգության խորհրդի նիստին

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը չեն մասնակցում այս պահին Փաշինյանի կողմից անցկացվող Անվտանգության խորհրդի նիստին։ Mediaport-ի թղթակիցը ֆիքսեց, որ կառավարության շենք մտած պաշտոնյաների թվում նախագահն ու ԳՇ պետը չկային: Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանության ներսում քաոս է. Փաշինյանը առավոտյան անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Ուժային և հրամանատարական անձնակազմը հրաժարվում է կատարել […]

ՀՀ ԶՈւ ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը

ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։ Արթուր Չատյանը տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի