11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրել է.

Օնիկ Գասպարյանն իր ամբողջ մտածելակերպով, ապրած կյանքով պետականամետ մարդ է։ Նա երբեք չի ցուցաբերել տաքարյունություն, միշտ մտածել է զինվորականին հարիր սառնասրտությամբ և օբյեկտիվությամբ։ Գեներալի ուսադիրները Օնիկ Գասպարյանի մոտ փոխել են միայն կարգավիճակը, բայց ոչ հոգեվիճակը, ոչ էլ բարոյական կերպարը։

Ծով համբերության տեր Օնիկ Գասպարյանը իր վարքով, իր կերպարով օրինակ է իր զինակից, մարտական, աշխատակից և ծառայակից ընկերներին։ Օնիկ Գասպարյանի մասնագիտական հմտությունների մասին, նրա միաբանելու բացառիկ ունակության մասին կփաստեն բոլոր նրանք, ովքեր շփում, կամ առնչություն են ունեցել իր հետ։

Ասելիքս շատ է, բայց զինվորական և բարոյական կյանքով ապրող մարդուն ինչպես հանել հունից, որ այլևս պետականության համար կուլիսներից դուրս գա և հրապարակավ կռիվ տա․․․ 

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ