01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Թող բանակը հզոր եւ ամուր լինի. հանդիսավոր նիստ /ֆոտո, վիդեո/

Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ մեկնարկեց Հայոց բանակի 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը:Այստեղ էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական, քաղաքական այրեր: Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մաղթանքը կարճ էր` լավ լինենք եւ ամուր: Նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էր ժամանակ գտել եւ ներկայացել հանդիսավոր նիստին: “Մեր բանակը […]

Մեր առավոտները ձեր շնորհիվ խաղաղ ու բարի են բացվում. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը շնորհավորել է Հայոց բանակի տարեդարձը: ”ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ !!!Թող ամենօրյա խաղաղությունը, ողջ գեղեցկությամբ՝ ձեր անբաժան ուղեկիցը լինի: Մեր առավոտները ձեր շնորհիվ խաղաղ ու բարի են բացվում:Հայոց աշխարհի ԱՆՀԱՂԹ ԶԻՆՎՈՐՆԵՐ, կորստի ցավ կա մեր երակներում, սակայն դուք գոտեպնդվեք, և հպարտացեք մեր փառավոր հաղթանակներով: Եղեք ԱՐԻ կամքով ԲԱՐԻ, ապրեք ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ”,-Ֆեյսբուքյան իր էջում […]

Ցանկացած հայի կորուստ աններելի է. Ր Հովհաննիսյան

”Մենք պիտի ունենանք դե յուրե սահմանադրական իշխանություն, նախագահություն, որը առաջին հերթին կճանաչի Արցախի հանրապետության ինքնիշխանությունն առանց որևէ պայմանականությունների, եթեների”,-այսօր ”Եռաբլուր” զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Իր ծրագրի մեջ կա այդ ամբողջականության ճանաչումը, որը, թեկնածուի խոսքով, չի բերելու պատերազմի: ”Իսկ որ աշխարհը տեսնի, որ մենք ենք պաշտպանում, ինքն էլ […]

Սերժ Սարգսյանը պատերազմում արյուն թափած մարդ է . ազատամարտիկ

”Արցախյան ազատամարտի կանանց” ՀԿ հիմնադիր, փոխգնդապետ Աիդա Սերոբյանն այսօր առավոտյան այցելել է ”Եռաբլուր”, ապա եկել ասուլիսի: ”Եռաբլուրում” նա հանդիպել էր իր մարտական ընկերներին ու հիշողություններ էին արթնացել: Աիդա Սերոբյանը հիշեց, որ իր հետ պայքարում էին նաև կանայք ու երեխաներ: Մարտունու բարձունքներից մեկը գրավելիս էլ իրենց են միացել երեխաներ, որոնց հայրը զոհվել էր: ”Նրանք պահանջում էին […]

Վազգեն տղա, այդ ինչ հզոր կամք ունեիր, … Րաֆֆին մոտեցավ Գրետա մայրիկին /ֆոտո, վիդեո/

ՀՀ բանակի 21-րդ տարեդարձի առթիվ  այսօր “Եռաբլուր” զինվորական պանթեոն է այցելել ”Ժառանգություն” կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս մոտենում էր յուրաքանչյուր շիրիմին, խոնարհվում մեր հերոսների շիրիմների առջև, ծաղիկներ դնում, խոհում և հեռանում: Ավանդույթը չխախտելով` Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունում էր մարդկանց, նրանց ձեռքով բարևում, համբուրում: Զոհված հերոսների ընտանիքների անդամներին էլ իր շնորհակալությունն էր հայտնում:  Մոտենալով սպարապետ […]

Ծնողները կայցելեն զորամասեր

Նախաձեռնվել է շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողների այցը ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր   Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հունվարի 27-ի ուշ երեկոյան, երևանցի շուրջ 300 ժամկետային զինծառայողների ծնողներ հարմարավետ ավտոբուսներով մեկնել են ԼՂՀ, Սյունիքի և Տավուշի մարզեր՝ Հայոց բանակի օրը իրենց որդիների հետ նշելու:   Ծրագրի իրականացման պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ ինչպես և […]

“Ես սիրում եմ մեր բանակը` զինվորից մինչև հրամանատար”

՛՛Մենք ունենք մի բանակ, որ այսօր տարածաշրջանում արդարացնում է իր նախորդների հաղթանակները, իր անցած ուղին՛՛,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը:   Նրա խոսքով՝ պետք է շնորհակալություն հայտնել ազատամարտիկներին, մեր այն հայրենակիցներին, ովքեր ոտքի կանգնեցին, փառքով պահպանեցին Արցախի հողը: ՛՛Բանակը ստեղծեցին մեր ազատամարտիկները, և ողջ աշխարհին զարմացրին, որ մենք կանք և […]

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր /ֆոտո/

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:  

Սեյրան Օհանյանը ներողություն է խնդրում

“Ես ներողություն եմ խնդրում եւ խոնարհվում եմ բոլոր այն մայրերի, ծնողների առջեւ, որոնց որդիները խաղաղ պայմաններում զոհ են գնացել ծառայության ընթացքում”,-պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը “Արմնյուզի” եթերում հայտարարեց, որ ամեն ինչ արվելու է բանակում արատավոր երեւույթները բացառելու ուղղությամբ` հավելելով, որ ջանք չի խնայվելու բացահայտելու խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան մեղավորներին: Իսկ մեղավորները, նախարարի խոսքով` խստագույնս պետք է […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ

      Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ, որտեղ մասնավորապե սասվում է. “Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված