02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է ամերիկյան խորհրդատվական խմբին

Ս.թ. փետրվարի 24-ից հերթական այցով Երևանում է գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարությանն օժանդակող ամերիկյան խորհրդատվական խումբը: Այցի հիմնական նպատակը ռազմավարական վերանայման ընթացիկ` անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման ուղղությամբ մեթոդական օժանդակության տրամադրումն է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ փորձագետները ներկայացրեցին իրենց նկատառումները սպառնալիքների գնահատման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, կարևորելով ընթացիկ […]

ՊՆ-ն արձագանքում է Henaran.am-ի ահազանգին

”Մենք այսօր հիվանդանոցում ունենք նմանատիպ շատ-շատ տղաներ, ովքեր բուժման մեջ են տարբեր բժշկական կենտրոններում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, խմբագրություն ահազանգել էր նորակոչիկի մայրը՝ Ազնիվ Շահվերդյանը, վատառողջ որդու՝ 21-ամյա Միհրդատ Հարությունյանի առողջական վիճակի սրացման առնչությամբ: Տղայի մայրը մեզ պատմել էր, որ որդուն ջերմությունով զորակոչել են բանակ, սակայն քանի որ ջերմությունը բավական բարձր է […]

Նախարարը այցելել է սահմանային զորամասեր

  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով գտնվել է հանրապետության արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, բանակային զորամիավորման, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմը: Հենակետերում Սեյրան Օհանյանը ծանոթացել է դիրքերի կահավորմանը, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան […]

Գրավել են 1-ին տեղը

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հավաքական թիմը՝ ուսումնական մասի պետ-պետի ուսումնական մասի գծով տեղակալ, մայոր Կարեն Ավագյանի գլխավորությամբ, ս.թ փետրվարի 12-ից մասնակցել է ՌԴ Պերմ քաղաք անցկացված ”Պատանի հայրենասերների” 12-րդ միջազգային հավաքին և գրավել է 1-ին մրցանակային տեղը: ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմը Հայաստան կվերադառնա ս.թ. փետրվարի 23-ին ժամը 21.00-ին 

Մեզ այլ բան չի մնում…/վիդեո/

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, Արցախյան ազատամարտի մասնակից  Ֆելիքս Պողոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց բանակի ներկա վիճակի և բոլորիս անհանգսատացնող խնդրի՝ սահմանների պաշտպանության մասին: “Հայկական բանակը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումներից է համարվում, քանի որ այդ բանակը կայացել է բազմաթիվ կորուստների գնով”,-նշեց Ֆելիքս Պողոսյանը: Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում:

Խորհրդակցություն ՊՆ-ում

Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բանակային զորամիավորումների և ԶՈւ զորամասերի հրամանատարներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Խորհրդակցության […]

ԱՀԱԶԱՆԳ. Զինվորի ջերմությունը 39,5-ից չի իջնում. զորակոչել են ջերմությամբ

21-ամյա Միհրդատ Հարությունյանը դեռ երեք տարի առաջ պետք է զորակոչվեր, սակայն թոքերում տուբերկուլյոզ է հայտնաբերվել, ծառայությունը հետաձգվել է: Հունվարին երիտասարդը կրկին բուժզննում է անցել, և որոշվել է, որ նա պետք է մեկնի ծառայության: Henaran.am-ի խմբագրություն է ահազանգել Ազնիվ Շահվերդյանը՝ Միհրդատի մայրը: Նա մեզ պատմեց, որ որդին բուժզննման ժամանակ ջերմություն է ունեցել, և չնայած դրան նրան […]

Հարգանքի տուրք հայ սպայի հիշատակին /ֆոտո/

Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 19-ին նրա հուշակոթողին է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և հարգանքի տուրք մատուցել հայ սպայի հիշատակին։ «10 տարի է անցել, և մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ […]

Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու. Շարմազանովը կատարեց խոստումը /ֆոտո, վիդեո/

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Նշենք, որ այսօր Գիրք նվիրելու միջազգային օրն է: Ամիսներ առաջ աշխատանքային այցով Նոյեմբերյանի զորամասում գտնվող Շարմազանովին Մանկավարժականի շրջանավարտ զինծառայողներից մեկը խնդրել էր զորամասին գրքեր հատկացնել: Ինչպես այսօր նշեց ԱԺ փոխնախագահը, այդ խնդրանքից հետո ինքը եթերով դիմել է բուհ-ի ղեկավարությանն ու ուսանողներին, ապա սկսվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի