13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊՆ-ն արձագանքում է Henaran.am-ի ահազանգին

”Մենք այսօր հիվանդանոցում ունենք նմանատիպ շատ-շատ տղաներ, ովքեր բուժման մեջ են տարբեր բժշկական կենտրոններում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, խմբագրություն ահազանգել էր նորակոչիկի մայրը՝ Ազնիվ Շահվերդյանը, վատառողջ որդու՝ 21-ամյա Միհրդատ Հարությունյանի առողջական վիճակի սրացման առնչությամբ:

Տղայի մայրը մեզ պատմել էր, որ որդուն ջերմությունով զորակոչել են բանակ, սակայն քանի որ ջերմությունը բավական բարձր է եղել, մոտ մեկ ամիս է, նա գտնվում է Նոր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Տիկինը դժգոհ էր, որ որդու ջերմությունն արհեստական կերպով իջեցնում են, որպեսզի տանեն ծառայության:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ նման բան չկա: ՛՛Արհեստական իջեցնելը ո՞րն է, իջեցնում են որոշակի դեղամիջոցներով … երեխու ջերմությունն իջեցնում են, արհեստականն ու բնականը ո՞րն է՛՛:

ՊՆ մամլո խոսնակը վստահեցրեց, որ մինչև տղային լրիվ չբուժեն, նրան չեն տեղափոխի զորամաս: 

՛՛Կբուժեն, նոր կտանեն, եթե չբուժվեց, զորացրվելու է՛՛,-ասաց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ