15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեկնարկել է զորացրման գործընթացը․ ՊՆ

Հուլիսի 1-ին մեկնարկել է զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։   ՀՀ զինված ուժերում զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված դիմումներին, բողոքներին և առաջարկություններին օպերատիվ արձագանքելու և ընթացք տալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել զինված ուժերի գլխավոր շտաբի «Վստահության գիծ» ծառայություն և ՊՆ թեժ գիծ՝ 1-28 […]

Փաշինյանի նենգ խաղը. նա որոշել է զորացրելով՝ վերջնականապես ազատվել Գրիգորի Խաչատուրովից

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին զորացրելու են, նրա պայմանագիրը չեն երկարացնում: Նշենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր էր գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն էր։ Եվ մեր այդ հրապարակումը բնավ անհիմն չէր: Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, […]

Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու և զիջումներ չեն լինելու. Արտակ Դավթյան

Մեր տարածքում ոչ մի զիջումներ չենք պատրաստվում կատարել և զիջումներ չեն լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, թե Շորժայի հատվածում հայկական կողմը խրամատներ է փորում և այդ տարածքում առկա են շենք-շինություններ, որոնք մնում են հայկական և ադրբեջանական կողմի արանքում։ «Հարցը, հույս ունենք, կկարգավորվի բանակցային գործընթացով, իսկ բանակցային գործընթացքով չկարգավորվելու […]

Ադրբեջանն Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին է հանձնել 15 գերի

2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին ՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՄԻԵԴ որոշմամբ՝ Ադրբեջանը տրամադրել է 6 հայ զինծառայողների վիճակի մասին փաստաթղթերը

Սույն թվականի մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմանարար իրավունքների պաշտպանության մասին ՀՀ կառավարության դիմումին ի պատասխան՝ սույն թվականի հունիսի 8-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական […]

Ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հայտնված պայմանագրային զինծառայողը գիշերը վերադարձվել է հայկական կողմին

Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։  

ՊՆ-ն հաստատում է թշնամու կողմից հայ զինծառայողին գերեվարումը

Հունիսի 8-ին, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

«Երբ կոնֆետ էին նետում, զինվորները ճանկռտելով էդ կանֆետի հետևից վազում էին». Նիկոլ Փաշինյանի զառանցանքները հայկական բանակի մասին

«Երբ կոնֆետ էին նետում, զինվորները ճանկռտելով էդ կանֆետի հետևից վազում էին». Նիկոլ Փաշինյանի զառանցանքները հայկական բանակի մասին

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու ՀՀ սահմանը. ՊՆ

Հունիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանով հեռարձակված՝ ««Ինչ ուզում՝ անում են». ադրբեջանցիները ճանապարհներ ու խրամատներ են կառուցում հայկական տարածքներում» վերնագրով տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը. Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։ […]

Ադրբեջանի հերթական ապատեղեկատվութունն է, թե հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր», տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի