09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ

Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: ՊՆ-ից հայտնում են, որ ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: Ավելի ուշ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են […]

Պարզվում են զինծառայող Սարգիս Գրիգորյանի մահվան հանգամանքները

2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ […]

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու վիրավորում է ստացել զինծառայող Սարգիս Գրիգորյանը

Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:  Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի և Արարատի մարզի ուղղությամբ

Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը […]

Հայտնի են Գեղարքունիքի ուղղությամբ վիրավորում ստացած զինծառայողների անունները

2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Այս մասին հայտնում են ՀՀ  Քննչական կոմիտեից: […]

Գեղարքունիքում թշնամին շարունակում է անկանոն կրակել. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական կողմից անկանոն կրակահերթերը շարունակվում են ընդհատումներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։ «Ինտենսիվ փոխհրաձգություն չկա, սակայն անկանոն կրակահերթեր հնչում են»,- նշել են նախարարությունից։ Մյուս ուղղություններում իրավիճակը նորմալ է, հարաբերական կայուն։ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում […]

Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. գյուղապետ․ News.am

NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեղամասարի գյուղապետ Հակոբ Ավետյանը։ «Այս պահին կրակոցները շարունակվում են։ Դիրքեր է բարձրացել շտապօգնության մեքենա։ Տարբեր տեսակի զենքերից են կրակում»,- ասաց Ավետյանը։ Նշենք՝ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 17։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել […]

Հակառակորդը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում․ հայկական կողմն ունի 3 վիրավոր

Հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։   Դրան նախորդել են կրակահերթեր հենց իրենց՝ ադրբեջանական մարտական հենակետերում, ինչը կարող է պայմանավորված լինել ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած՝ միջանձնային բնույթ կրող միջադեպով։ Դրա մասին է խոսում նաև փաստը, որ […]

Անհետ կորած զինծառայողի նույնականացման և հուղարկավորման դեպքում դադարեցվում է ամենամսյա 300.000 դրամի տրամադրումը․ՊՆ

Անհետ կորած զինծառայողի մարմնի նույնականացման և հուղարկավորման դեպքում նրա ընտանիքի անդամների` հիմնադրամի շահառու ճանաչվելուց հետո դադարեցվում է ամենամսյա 300.000 ՀՀ դրամ  վճարի տրամադրումը, իսկ վճարված գումարները նվազեցվում են շահառուի` հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից:  Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշմամբ հաստատվել է «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին […]

Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Այսօր ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի