15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել. ՊՆ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.), տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ ՊՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան՝ հայտնում […]

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել Վերին Շորժայի սահմանային հատվածում․ ՊՆ

Մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։  

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա

Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա․ Կողբի գյուղապետ Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

ՊՆ-ն հերքում է Սևանից 5 կմ հեռավորության վրա ադրբեջանցիների գտնվելու և բարձունք գրավելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում: «Նրանք ՀՀ տարածք չեն մտել և որևէ բարձունք չեն գրավել: Այն բարձունքը, որը […]

ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը: «Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ մենք չունենք»: ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

Խոզնավարի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի հետևանքով վնասվածք է ստացել 11 հայ զինծառայող

ՀՀ զինվորական դատախազության Գորիսի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ առանձին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի բաժանմունքում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021թ. մայիսի 20-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ առանց թույլտվության հատել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող Խոզնավար գյուղի հատվածում պահպանվող պետական սահմանը: […]

ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք. ՊՆ

Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների այցելություն Սյունիքի մարզ` Հայաստանի տարածք Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ ԶՈւ պատասխանատու ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները ռազմական կցորդներին ներկայացրել են մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակը և զարգացումները, հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, պատասխանել […]

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները». ՀՀ ՊՆ

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։ […]

Ադրբեջանական կողմը չի ներկայացել սահմանային հարցով բանակցություններին. ՊՆ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում սադրանքներից հետո իրադրությունը փոփոխություն չի կրել. Պն

Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։ Սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Ավելին՝ նախորդ երկու օրերին ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի