16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատվեց պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի […]

Արցախյան հատվածում ԱԱԾՊՍ միության աշխատանքները կոորդինացնում է Արշավիր Ղարամյանը․ հայտարարություն

Հայտարարություն «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում՝ ուղեցույց ունենալով ինչպես կառույցի առջև ծառացած խնդիրների լուծումը, այնպես էլ այն ներկայացնող կազմի շահերի պաշտպանությանը։ Արցախյան հատվածում կազմակերպության աշխատանքները կոորդինացնում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը: ԱԱԾ պահեստազորի սպաների միություն […]

ՀՀ զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի Defender Europe 21 զորավարժությանը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ զինված ուժերը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: «Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը, ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,– […]

Վառ երևակայություն է պետք ունենալ` ՀՀ ԶՈՒ-ին խաղաղապահների ուղղությամբ կրակելու «մեղադրանք» վերագրելու համար. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «հայ զինվորականների կողմից Զանգիլանի  ուղղությամբ կրակահերթերի մասին» ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրերին: «Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար: «Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված […]

Թշնամական կողմը կրակում է մարտական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. ՊԲ

Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին ապրիլի 22-ին, հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը։ «Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություներով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս […]

Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ

Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված  զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Հաղորդում է Պաշտպանության նախարարությունը: Զինվորը նորակոչիկ էր (2021թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ): Կատարվում է քննություն:

Բարձրացվեց զինվորական ծառայության տարիքային շեմը․ ԱԺ-ն ընդունեց նախորդ նիստին քննարկված բոլոր նախագծերը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օրինագիծը հեղինակել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը: […]

Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը, 71 անուն. razm.info

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել, թեպետ նրանց զգալի մասը ամիսներ առաջ է հուղարկավորվել։ Հրադադարի եռակողմ հայտարարությունից անցել է ավելի քան 5 ամիս, այնուամենայնիվ պաշտոնական աղբյուրները (օր.՝ ՀՀ ՊՆ-ն, կամ Միասնական տեղեկատվական հարթակը) այդպես էլ չեն հրապարակել պատերազմի ընթացքում զոհվածների միասնական անվանացանկ։ Պետական տարբեր […]

ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 194 զինծառայողի անուն

ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 194 զինծառայողի անուն Պատերազմից անցել է շուրջ 6 ամիս հայկական կողմը շարունակում է գաղտնի պահել զոհերի, անհետ կորած ու գերության մեջ գտնվող զինվորների թիվը: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 14-ին հայտարարեց, թե հայկական կողմն ունի 4000 պյուս-մինուս 50 զոհ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի