15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մեր ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը. ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրության մեջ, մայիսի 18-ի առավոտյան դրությամբ, փոփոխություններ չեն արձանագրվել։ ՊՆ-ից հայտնում են, որ իրադրությունը համեմատաբար հանգիստ է, հայկական ԶՈւ ստորաբաժանումները կանխում են ՀՀ տարածք մուտք գործած ադրբեջանցի զինվորականների թիկունքային ապահովման փորձերը։ Թե՛ Սյունիքի, և թե՛ Գեղարքունիքի մարզերի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական […]

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը դեռ չի հանգուցալուծվել, ադրբեջանցիների մի մասը ՀՀ տարածքում է. ՊՆ

Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել: Չնայած հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է […]

Հայտնաբերվել է 18-ամյա զինվորի դի. ՀՀ ՊՆ

  Հայտնաբերվել է 18-ամյա զինվորի դի. ՀՀ ՊՆ Մայիսի 14-ին հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ):  Կատարվում է քննություն:

Չենք պատրաստվում մեր տարածքներից անգամ մեկ մետր հետ քաշվել, Ադրբեջանը պարտավոր է հեռանալ. ՊՆ

Ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի պետական սահմանի ներսում՝  Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածներում։  Այս մասին  հայտնում է Պաշտպանության նախարարությունից։ Նախարարության լրատվական բաժնի փոխանցմամբ՝ բանակցություններին  հայկական կողմն իր դիրքորոշումը հստակ հայտնել է՝ պնդելով, որ «դրանք մեր տարածքներն են, եւ մենք չենք պատրաստվում դրանցից անգամ մեկ մետր հետ քաշվել, իրենք պարտավոր են հեռանալ»։  Նշենք, որ նախօրեին բանակցություններ էին […]

Զորամասի հրամանատարը վիճել է զինվորների հետ, քաշքշել, ապտակել. ArmLur

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Կապանի զորամասի հրամանատար Արայիկ Մադաթյանը վերջերս զորամասում վիճել է մի քանի զինվորների հետ, քաշքշել, ապտակել ու հաթաթա տվել. «Եթե ես իմ ուզածին չհասնեմ, ես էս զորամասի հրամանատարը… երկուսիդ էլ ջարդելու եմ»: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Արցախից մի խումբ ժամկետային զինծառայողներ են եկել արձակուրդ, որոնց մի մասը արձակուրդի ավարտից […]

3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել

3-րդ բանակային կորպուսում տագնապ է հայտարարվել Վանաձոր քաղաքի (ДУЦ) զորամասին «տագնապ» հրամանով այս պահին բարձրացնում են դիրքեր: Հայկական կողմը ևս ի պատասխան թշնամու առաջխաղացման սկսել է զորք կուտակել: Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գորիսի, Կապանի ու Մեղրիի արական սեռի բնակիչներին հրահանգվել է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում կամավորագրվելու համար:

Հայաստանի ՊՆ-ն մարտական պատրասստության թիվ 1 ատիճանի է բերվել

Հայաստանի ՊՆ-ն մարտական պատրասստության թիվ 1 ատիճանի է բերվել Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Սյունիքի և Վայոց ձորի սահմանային հատվածներում հակառակորդը զորք է կուտակում այս պահին՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:

«Բանակի դեմ հարձակումների հետևանքները դեռ երկար են իրենց բացասական ազդեցությունը թողնելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Պատերազմն ու դրան հետևած գործընթացները՝ պարտության և ողբերգության ողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարության, զինվորականների, պահեստազորայինների և կամավորականների վրա բարդելը, իշխանության համար երկու հիմնական նպատակ ուներ՝ ազատել քաղաքական վերնախավին թիվ մեկ մեղավոր և պատասխանատու լինելու դերից ու արտահերթ ընտրությունների միջոցով ապահովել իշխանության վերարտադրությունը: Զինվորականին, բանակը վարկաբեկելու գործընթացը, որը սկիզբ առավ […]

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայնով: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 […]

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հաստատեց զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:  Նշենք, որ Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ համաներման հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է՝ ծառայությունից խուսափած անձանց համար համաներում առաջարկող օրինագծում նախատեսվող փոփոխությամբ:  Սակայն համաներումը չի կիրառվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի