15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Աշխարհը կոչ է անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը

Գերմանիայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի և Սիրիայի տարածքում թուրքական օդուժի սկսած ռազմական գործողությունների կապակցությամբ։ Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Քրիստոֆեր Բարգերը կոչ է արել թուրքական իշխանություններին գործել առավելագույնս զգույշ և չանտեսել միջազգային իրավունքը, ինչպես նաև շեշտել քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտությունը՝ ծայրաստիճան մտահոգիչ համարելով ռազմաօդային ուժերի գործողության հետևանքով եղած զոհերի քանակը, փոխանցում է ermenihaber-ը: Քրիստոֆեր […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

«Լելե Թեփե» օպերացիայի առեղծվածը. 168 Ժամ

News.am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հերթական անգամ նշել է, որ ինքը Քյանդ-Հորադիզ օպերացիայի հետ առնչություն ունի, և, որ մամուլից հայտնի, այսպես ասած, «Լելե Թեփե» անվանումը ստացած գործողության հետ ինքը որևէ կապ չունի: Գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել. դա Արցախի միավորի տակ չի […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի ուղղություններով կրակ են բացել Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է […]

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Բանակում դժգոհ են. ինչպե՞ս է ստացվում, որ ոստիկանությունում կամ ԱԱԾ-ում, առանց որեւէ ատեստավորման, ահռելի աշխատավարձեր են ստանում. Հրապարակ

Բանակում դժգոհ են առաջիկա ատեստավորման հեռանկարից, ասում են՝ քչերն են կարողանալու հաղթահարել։ ՊՆ թերթի աղբյուրն ասում է, որ հայտնի են ատեստավորման ուղղությունները, դրանք են «Կրակային պատրաստություն»՝ պարտադիր, «Ֆիզիկական պատրաստություն»՝ պարտադիր, եւ 50-60 հարցանոց հարցաշար` ըստ ոլորտի: Օրինակ, ֆինանսական վարչություններում հարցեր՝ ֆինանսների գծով, կապի վարչությունում՝ կապի եւ տեխնոլոգիաների մասին։ Բայց ՊՆ ֆինանսիստները պետք է հանձնեն նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի