Ականազերծման ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է. ռեստորանում՝ խորովածով-բանով են սեմինար անում. Հրապարակ

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, եւ այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: […]