24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ժամկետային զինծառայող է զոհվել. ևս մեկը վիրավորվել է․ ՊՆ

Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈւ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Հրաչյա Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ