24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Թիրախում քաղաքացիական անձինք են

Մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։

Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

«Նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ և Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը և Նովիկ Գաբրիելյանը գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», – նշվում է հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ