15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ինչի՞ համար են այսքան ոստիկան ավելացնում՝ իրենց անձնական վախերի համար. գեներալ-մայոր

Պահեստազորի գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո սպասվում էր, որ զինված ուժերում օր-օրի դրական փոփոխություններ կլինեն՝ կադրերի որակի ու քանակի, սպառազինության ավելացման առումով, բայց տեղի ունեցավ հակառակը։ «Բարեփոխումը վերաբերում է թե՛ հաստիքացուցակներին, թե՛ անձնակազմին՝ որակի եւ քանակի առումով։ Մեր երկրում հակառակն է՝ փոխանակ զինված ուժերը հզորացնեն, զորքի քանակն ավելացնեն, […]

Ջալալ Հարությունյանին քրեական նոր հետապնդում է առաջադրվել /Ուղիղ/

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ Ջալալ Հարությունյանին մեղսագրվող արարքը հանցակազմ չունի: Գործը առաջիկայում կուղարկվի դատարան:

Իշխանության տարբեր թևերի հակասություններն ու ինտրիգները

«ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գմբեթ 2» պաշտպանական կետերի կառուցման աշխատանքների մասով հակասական իրավիճակ է ստեղծվել՝ իր ֆեյսբուքյան հանրագրում ասել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Կազմակերպության ներկայացուցիչը պնդում է, որ այն իրականացվում է ՊՆ-ի գիտությամբ և համատեղ որոշմամբ, ՊՆ-ն հայտարարում, որ «ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և […]

Այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան. Պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական գործողությունների հետևանքով այս պահին Արցախում դիրքային լուրջ խնդիրներ կան: Ադրբեջանը փորձում է տարբեր կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողության հասնել, ինչը, ըստ առկա տեղեկությունների, որոշ հատվածներում հաջողվել է: Չնայած ՊԲ հաղորդմամբ կրակի ինտենսիվությունը նվազել է, սակայն իրադրությունը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»:

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանը 1 ժամ, 10 րոպե շարունակ կրակել է Արցախի Ճանկաթաղի ուղղությամբ

Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Ավանեսյանը Գետամեջ գյուղից էր, տան միակ զավակը (NEWS.am)

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Ալեքս Սուրենի Ավանեսյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղից էր: NEWS.am-ին հարեւանուհիներից մեկը պատմեց, որ Ալեքսը տան միակ զավակն էր, ապրում էր մոր եւ տատիկի հետ: «Սովորական ընտանիք էր, սովորական սոցիալական պայմաններով էին ապրում, մայրը աշխատում էր, ինքն էլ մորն էր օգնում: Բանակ է զորակոչվել 20 տարեկանում, մինչեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի