07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Այս տեսանյութը փաստական ապացույց է այն մասին, որ 2018-ից մեզ կերակրել են ամենանենգ ստերով /Տեսանյութ/

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Այս տեսանյութը փաստական ապացույց է այն մասին, որ 2018-ից մինչև օրս ամենաբարձր մակարդակով մեզ/ձեզ կերակրել են ամենանենգ ստերով, թե 30 տարի շարունակ մենք բանակ չենք ունեցել։ Տեսանյութում Արցախի հանձնված յոթ շրջաններում կառուցված ռազմական ենթակառուցվածքներն են, որոնք ավելացվել կամ համեմատաբար բարեկարգվել են ժամանակի ընթացքում։ Իսկ տեսա(ձայնա)նյութում դատողություններ անողները բանակում չծառայած, […]

22։00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Ժամը 22:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Պապիկյանի պաշտոնանկությանը անհրաժեշտ է, սակայն բավարար չէ

Այս տարվա հունվարի 24-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը <<Փարավոն>> ռեստորանում ճոխ հարսանիք է եղել, որի ծախսը , ըստ մամուլի, կազմել է ավելի քան 20 միլիոն դրամ։ Նախարար Պապիկյանն այդքան աշխատավարձ չի ստանում, որտեղի՞ց է հոգացել իր շքեղ հարսանիքի ծախսը։ Սեպտեմբերի 25-ին Լոռի Բերդ եւ Գյուլագարակ խոշոր համայնքներում կայացած ավագանու ընտրություններում նաեւ ծագումով Լոռի Բերդից Սուրեն […]

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 17 հայ ռազմագերիների. ՊՆ-ն հրապարակել է նրանց անունները

Այսօր ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: 1. Մկրտչյան Շահեն Հովհաննեսի 2. Ջիլավյան Կարեն Սարգսի 3. Կարապետյան Էրիկ Գարիկի 4. Կարապետյան Սասուն Հրաչիկի 5. Հովեյան Մեսրոպ Արթուրի 6. Մխիթարյան Վրեժ Գոռի 7. Կարապետյան Դավիթ Արմենի 8. Գևորգյան Ռաֆայել Արամի 9. Ֆարոյան Ալեքսան Սուրիկի 10. Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի 11. Գիժլարյան Վահե […]

Իշխանավորները պարբերաբար պաթետիկ հայտարարություններ են անում, բայց ռազմարդյունաբերության զարգացման համար որևէ քայլ չի արվում. Փաստ

Թերթի տեղեկություններով, ներկայում կառավարությունից լուրջ դժգոհություններ կան ռազմարդյունաբերական համալիրում, այսինքն՝ այն ձեռնարկություններում, որոնք ռազմական բնույթի արտադրանք են տալիս կամ առնվազն ունեն դրա լիարժեք հնարավորությունները: Բանն այն է, որ իրականում բավականին լուրջ հոսքագծեր ու ներուժ ունենք, սակայն պաշտպանության նախարարությունը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի մասնավորի՝ վերջինիս կառուցվածքում գործող ռազմարդյունաբերության կոմիտեն փաստացի «տորպեդահարում» են ոլորտը՝ չտալով […]

Հայաստան ներթափանցած ադրբեջանական զինված խումբն այս օրերին անփորձանք հետ է գնացել Ադրբեջան. Ժողովուրդ

Արդեն երկու օր է՝ հայ հասարակությունը ցնցված է Ադրբեջանի կողմից հրապարակված տեսանյութից, թե ինչպես են գնդակահարում հայ ռազմագերիներին: Օրաթերթն այս առնչությամբ կրկին հիշեց Ջերմուկ ներթափանցած այն խմբի մասին, որի վերաբերյալ հայտարարություններ էին արել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԳՇ պետը դիվանագիտական ներկայացուցիչների հետ Ջերմուկ կատարած այցի […]

Պաշտոնանկություններ ՊՆ-ում: Ովքեր «կզոհաբերվեն».Իրավունք

ՀՀ զինված ուժերում նոր պաշտոնանկություններ են սպասվում, «զոհաբերվելու են» արեւելյան սահմանագոտու համար պատասխանատուները` փոխնախարարից մինչեւ հրամանատար: Այս ամենը, ըստ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրների, տեղի է ունենալու, որպեսզի այդկերպ փորձեն «արդարացնել» ժամերի ընթացքում այդքան մեծ թվով զոհերի ու վիրավորների փաստը: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան

Կանցկացվեն պլանային վարժական հավաքներ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։ Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը:

Իրավիճակը՝ սահմանին

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Սեպտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի