Կոնկրետ ի՞նչ զինտեխնիկա է գնում Հայաստանը Հնդկաստանից /Տեսանյութ/

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
ՍՈւ-30-ի հետ կապված պատմությունը կրկնվում է, մենք շատ ռիսկային հնդկական զենք ենք գնում 250 միլիոն դոլարով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Հասկանալի չէ, թե արդյոք Հնդկաստանից գնված զենքերը լավն են, ինչի մասին, ի դեպ, ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։ Բացի Հնդկաստանից, ոչ ոք չունի այդ զենքերը, շատ փորձարկումներ չեն իրականացվել […]
Կառավարության անցյալ շաբաթվա նիստին պաշտպանության նախարարը խոսեց եռամսյա հավաքներից հրաժարվելու եւ դրանք 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին․ «Հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, 25 օրը՝ կազմակերպական հատվածը նաեւ ապահովելու համար։ Յոթ օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք»։ Պապիկյանի այս հայտարարությունից […]
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը գրել է. «Մարտական շփման գծում, մասնավորապես` Սոթք-Կուտական հատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ծառայության գիշերային դիտարկման և վերլուծության արդյունքում պարզվել է, որ նրանց ստորաբաժանումները հրադադարը խախտում են նախ կրակելով միմյանց, ապա՝ հայկական դիրքերի ուղղությամբ: Այդպիսով, Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախ ստեղծում է տպավորություն, որ հայկական կողմն է կրակում իր հենակետերի ուղղությամբ, ապա սկսում […]
հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեծամասշտապ զորավարժություններն Իրանում` Արևելյան Ատրպատական և Արդեբիլ նահանգների շրջանում: Այս մասին է հաղորդում «IRNA» լրատվականը: Այս զորավարժությունները կրում են ամենամյա բնույթ և նպատակ են հետապնում ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել է, որ զորավարժություններն ընդգրկելու են ուղղաթիռներով ռազմական գործողություններ, մարտական անօդաչուներով գործողություններ, […]
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունն անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատմամբ, որն առաջացրել է որոշակի լարվածություն, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Հայկական կողմի քայլերը, որոնք իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական կողմի […]
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն […]