16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժամկետային զինծառայողները 6 ամիս հետո կարող են անցնել 5 տարվա պայմանագրային զինծառայության՝ ստանալով 5 միլիոն դրամ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ։

«Այն անվանվելու է «Պաշտպան հայրենյանց ծրագիր», որը նախատեսում է շարքային ու սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանած կարգով պայմանգրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք», – նախագիծը ներկայացնելիս ասաց Պապիկյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ