12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Ում գրպանն են գնացել միլիոնները. Իրատես

«1000 դրամների» մասին օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները խոսեցին հնարավոր այն բոլոր աղբյուրների մասին, որոնք կա­րող էին սպասարկել ստեղծվող հիմնադրամը, մինչդեռ իշխանությունը փորձում է ժողովրդից հավաքել այդ գումարը: Մամուլը գրեց նաև, որ 2016 թ. հունվարի 28- ին Բանակի օրվա առթիվ կազմակերպված համերգին, պաշտպանության նախարարությունը տրամադրել է 50 միլիոն դրամ: Ինչի՞ վրա են այդ գումարները ծախս­վում, […]

«ՊՆ-ն մասնակցություն չի ունենալու հիմնադրամի կառավարման մեջ»

«1000 դրամների» նախագծի վերաբերյալ առաջացած բողոքի ալիքն արդեն որոշակի փոփոխություններ է մտցրել նախագծի մեջ եւ այն դեռ կփոփոխվի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ըհնթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ի սկզբանե առաջարկվել էր մոդել, որը զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից, որն աշխարհում գոյություն ունեցող հիմնադրամի համար լավ լուծում է: Դա հիմնադրամի հասարակական կառավարումն […]

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը, «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման […]

Արդեն պատերազմի մեջ ենք. Կոռնիձորի Արո /վիդեո/

«Մենք պատերազմական վիճակում ենք արդեն: Հակառակորդի ուչենյա կոչվածի ժամանակ արկերը հասնում են մեր պահպանելի տարածք ու արդեն փաստ է , որ պատերազմի մեջ ենք: Ալիևը առաջիկայում ընտրություն ունի և նախընտրական շոու է անում: Չի բացառվում, որ նա թույլ տեղից մտնի, ինչպես արեց ապրիլին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջակատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Ազատամարտիկը […]

1000 դրամը դարձնենք 10 000 . Առավոտ

Հիշո՞ւմ եք մի պատվարժան կին ժամանակին ասել էր. «Ինչի՞ համար հարկեր մուծեմ, որ դրանք գնան կազինոներում ծախսե՞ն»: Ասել, որ ասվածի մեջ ոչ մի ռացիոնալ հատիկ չկա, իհարկե սխալ կլիներ: Բայց եկեք համեմատենք երկու իրավիճակ. 1/ դու մուծում ես հարկերը, պահանջում ես, որ դրանք օգտագործվեն ըստ նպատակի, եւ որեւէ այլ հարաբերություն չես հաստատում իշխանությունների հետ, 2/ […]

Իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 270 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Կադրային ջարդ ՊՆ-ում. Հայկական Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական Դավիթ Ջամալյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից: Հարցին ո՞րն է պատճառը, որ դուրս է եկել ՊՆ-ից, Ջամալյանն ասաց, որ դա իր անձնական որոշումն է եղել եւ չի ցանկանում մեկնաբանել: Հիշեցնենք, որ Դավիթ Ջամալյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի օգոստոսի 20-ին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի […]

Հացը բանաստեղծի կոկորդում…/վիդեո/

Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը հուզված էր, հոգում ցավ կար: Հերոսի ծնունդը    (Ռոբերտ Աբաջյան) բանաստեղծի համար ապրելու երաշխիք է, բանաստեղծի համար պայքար ու հայրենիք…. Հացը կոկորդով չի անցնում….ցավը խոսում է բանաստեղծության լեզվով… Մանրամասները` տեսանյութում:    

Հերոսը 20 տարեկան է

Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան: Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թվականի նոյեմբերի 16-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջում: 2014 թվականին ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ և զորակոչվել բանակ: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։ Զոհվել […]

Գեներալից մինչև շարքային, զգույշ խոսեք

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված ընտանիքներին աջակցելու համար 1000-ական դրամ գանձելու նախագծի քննարկման ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նախարարը կրկնեց՝ նախագիծը հենց այս տեսքով ճիշտ է: Նա կոչ արեց բոլորին կողմ քվեարկել, բոլոր առաջարկները գրավոր փոխանցել ՊՆ-ին. «Ես վստահ եմ, որ հաթահարելով այս կարծիքների պառակատվածությունը մենք կկարողանանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի