12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հակառակորդը նաեւ ականանետ է կիրառել

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում […]

Նրանք այդ իրավունքը չպիտի ունենան. պատգամավոր

«Եթե կուսակցական ես, նշանակում է գաղափարախոսությունը կիսում ես»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն` անդրադառնալով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը պատրաստվում է անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը: Պատգամավորը հիշեցրեց, որ նախկինում գործել է օրենք, ըստ որի՝ ուժային կառույցի ղեկավարներն իրավունք չունեին լինել կուսակցական, նույնիսկ եթե նախկինում եղել […]

Աշխատավարձ չենք ստանում, բայց մենք էլ ենք օգնելու բանակին

«Բանակին 1000 դրամ տալու գաղափարը վատը չէ, բայց որ դա պիտի պարտադիր լինի, վատն այ դա է։ Լավ բան անելիս մարդը դա ի սրտե պիտի անի, ոչ թե ստիպողաբար», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչներից մեկը։ Վերջինս շեշտեց՝ իրենց գյուղում քչերն ունեն աշխատանք, բայց հավատացած է, որ աշխատանք չունեցող մարդիկ էլ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Նոյեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Անցկացվել են հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման հրամանատարությամբ գործող զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքների շրջանակում անցկացվել են լավագույն հրետանային հաշվարկների և հրետանավոր մասնագետների մրցումներ: Գործնական պարապմունքների և վարժությունների միջոցով ստուգվել են հրետանավորների մասնագիտական գիտելիքները, սահմանված նորմացույցների կատարման հմտությունները: Մրցումներին զուգահեռ ստուգվել է նաև վրանային ավանում անձնակազմի հանգստի, ժամանցի և առօրյայի կազմակերպումը: Ամփոփելով մրցումների արդյունքները` զորամիավորման հրամանատարությունը կարևորել […]

Հանդիպում ՊՆ-ում

Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական  բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում […]

Պաշտպանության նախարարությունն ապակուսակցական պիտի լինի

Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը Henaran.am_ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր ֆիզիկական անձից  1000-ական դրամների գանձվող նախագծից, նկատեց, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախարար դառնալուց հետո 2 ինքնավնասարարություն եղավ բանակում` նախ այդ նախագիծը, ապա նախարարի` ՀՀԿ-ական դառնալու որոշումը: «1000 դրամ, 100 հազար կարելի է […]

Մեր շուրջը փոթորիկ է, բայց պատերազմի վտանգ այս պահին չկա

«Ամեն անգամ մենք որ ասում ենք տարածքային ամբողջականություն, պիտի հավելենք նաև, թե ինչպես է առաջացել այդ ամբողջականությունը: Այսինքն այս տեսակետից տառացիորեն անհասկանալի է, որ հայերով կոմպակտ բնակեցված տարածքների խնդիրը չի բարձրացվում: Հենց Շահումյանի մասին երբեք չենք խոսում: Որևէ անգամ չենք ասում, որ Ադրբեջանը ուզում է տարածքներ ստանալ, որոնք «կորցրել է»»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց […]

Առանց 1000 դրամի. Հայկական Ժամանակ

  Ազգ-բանակ գաղափարը կարող է գործել առանց 1000 դրամի: Եվ այդ մոդելն աշխատում է Իսրայելի բանակում: Այսինքն` կա կոնկրետ հաջողված փորձ, պատերազմի մեջ գտնվող պետության փորձ, որը կարելի էր փոխ առնել: Իսրայելի բանակում ծառայություն է անցել բնակչության կեսից ավելին` աղջիկներ ու երիտասարդներ: Իսրայելում բանակից չեն փախչում: Ծառայությունից ազատվում են շաքարախտ, էպիլեպսիա եւ հաշմանդամություն ունեցողները: Առողջական […]

Հակառակորդը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ

Նոյեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2400 կրակոց: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (5 արկ): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի