12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Մարտական դիրքերում ծառայակիցը կրակել է Ազնավուրի վրա.մանրամասներ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։ Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային […]

Հրաժարվեց. Հայկական Ժամանակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվա­կան ծառայությունից: Ոուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գե­րատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվու­թյան, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատու­ցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆի­նանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում: Նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի հետ Ոուզաննա […]

«Ո՞վ է ասում` այդ գեներալին չպատժեն»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը դեմ չէ, որ քրեական գործեր հարուցվեն` պարզելու բանակը թալանած գեներալիտետին: «Ո՞վ է ասում` այդ գեներալին կամ մյուս գողացողին չպիտի պատժեն, կա՞որևէ մեկը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: «Ինձ թվում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է, անհնարին բան չկա աշխարհում, պրոցեսներ են, գնալու են: Ես չեմ կարող դատել մեկին` չունենալով […]

Չարաշահումների գործով գեներալների նոր անուններ է տվել. Հայկական Ժամանակ

Տեղեկացրել ենք, որ ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում: Հարցաքննությունը մի քանի ժամ է տեւել, Բադասյանը բացատրություն է տվել ՊՆ-ում հացթխման գործընթացում չարաշահումների վերաբերյալ իր հայտարարությունների, հարցազրույցների շուրջ: Խոսքը հոկտեմբերին համացանցում արված գրառման եւ ղրան հաջորդած հարցազրույցներին է վերաբերում: Հիշեցնենք, որ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական […]

Պուտինը վաճառեց. 168 Ժամ

Հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը, որի շուրջ բանակցելու հանձնարարական է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և որը կստորագրվի առաջիկայում «բանակցվելուց» հետո, իմա` ռուսական տարբերակով, դժգոհություն է առաջացրել Հայաստանի որոշ քաղաքական ուժերի, փորձագետների շրջանում: Դրան դեմ արտահայտվողները նշում են, որ դա Հայաստանի ինքնիշխանությունը նվազեցնող հերթական համաձայնագիրն է դառնալու, որ պատերազմական իրավիճակում միացյալ զորամիավորման հրամանատարությունն անցնելու […]

Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 600 կրակոց

Նոյեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ն  հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Խայտառակ մեղադրանքների հետքերով. Հայկական Ժամանակ

ՀՀ քննչական կոմիտեն դատախազությունից ստացել է ԼՂՀ Աժ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունների հիման վրա մամուլում արված հրապարակումները եւ այժմ ստուգում է դրանցում մատնանշված հանգամանքները: Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հավելելով, որ այդ գործի շրջանակներում Բադասյանը երեկ հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն հարցաքննության: Հիշեցնենք, որ ԼՂՀ Աժ նախկին […]

Կամավորականներ են հավաքագրվում. Հայկական Ժամանակ

Պահեստային գումարտակ ձեւավորելու եւ լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում այն կիրառելու` ՀՅԴ Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի կոչին արդեն շուրջ 650 քաղաքացի է արձագանքել: Կամավորագրված քաղաքացիները Հայաստանի տարբեր մարզերից են: Ներկայումս այդ քաղաքացիների հետ անհատական աշխատանքներ են տարվում նրանց ունակությունները գնահատելու եւ ճիշտ բաշխում կատարելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՅԴ ԴԱ ազատամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար Արտաշես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի