12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 90 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Հատկապես ինտեսիվ խախտումներ են եղել դիպուկահար զենքերից /շուրջ 80 կրակոց/: Արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /1 […]

«Վերջնական որոշումն ընդունում է հայկական կողմը» /վիդեո/

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում՝ ասուլիսի ընթացքում անդրադարձավ Մոսկվայում ստորագրված հայ-ռուսական միացյալ զորախմբավորման մասին համաձայնագրին: Նա նշեց՝  այս պայմանագիրը բնական շարունակությունն է բազայի պայմանագրի, որը նոր չի գործում և նոր բան չի բացահայտում: Նա ասաց, որ այս պայմանագրի առաջին նորությունն այն է, որ եթե նախկինում զորամիավորման կարգավորման հարցը լուծվում էր […]

«Հակառակորդին գիշերը լավ ցավացրել են»

Դիրքերում հանգիստ է իրավիճակը, իսկ հակառակորդի յուրաքանչյուր քայլ հսկվում է հայ դիրքապահի կողմից…. խոսեցի երրորդ պաշտպանական շրջանի հենակետերում կանգնած տղերքի հետ ու հավաստիացրեցին, որ հակառակորդին գիշերը լավ ցավացրել են, սակայն էս օրերին երկու դիրքապահ տղերք բեկորային վնասվածք են ստացել…. նախ չգիտեմ ինչու էս մասով հաղորդագրություն չի եղել, բայց դրա մասով չէ, որ կցանկանամ գրել, այլ […]

Որևէ արտառոց զարգացում տեղի չի ունեցել. Դ. Բաբայան

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն  է. այս մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը: «Որևէ արտառոց զարգացում տեղի չի ունեցել, չի ունենում, նույն հակառակորդն է, նույն ձևով խախտում է զինադադարի ռեժիմը, բայց սա արտառոց չէ, կամ առավել ևս՝ տագնապալի չէ»,-շեշտել է նա: Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ նախորդ օրը 2 […]

Հերթական ապատեղեկատվություն է․ ԼՂ ՊՆ

Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնագծի արևելյան հատվածում, որտեղ, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից /շուրջ 1400 կրակոց/ հակառակորդը կիրառել է նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /9 արկ/ և հաստոցավոր ավտոմատ նռնականետ /1 արկ/: Ընդհանուր […]

Թալանի մասով քրեական գործը հանգուցալուծվեց. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական  հաղորդագրության համաձայն` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ […]

Ադրբեջանի գործողությունները դատապարտելի են

Սահմանին ադրբեջանական կողմի ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանի բանակցային գործընթացում ոչ շահեկան դիրքերից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի ղեկավարը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից կա ճնշում , որպեսզի ճանաչեն ԼՂՀ անկախությունը: Սա, միգուցե, անհամաձայնությունն է այն գործողությունների , այն պրեսսինգի, որը Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ […]

Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է. Ա. Հովհաննիսյան

ԼՂՀ ՊԲ-ի լրատվական ծառայությունը պատշաճ կերպով տեղեկացնում է սահամանային իրավիճակի, հակառակորդի կրակոցների քանակի և տեսակների մասին: Տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, ԼՂՀ ՊԲ-ի ստորաբաժանումները հստակ վերահսկում են իրավիճակը: Կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություններից և չստուգված տեղեկությունների հրապարակումից: Այս մասին Ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

2 զինծառայող է վիրավորվել

Արցախում երեկ՝ նոյեմբերի 30-ին, երկու պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ վիրավոր զինծառայողները Արցախի Աշան գյուղի բանկիչներ են, 32-ամյա Գագիկ Պողոսյանն ու 30-ամյա  Քաջիկ Զախարյանը:

Քննարկվել են ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր

Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի