13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Իրադրությունն առաջնագծում

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից  տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է  1000-ից ավելի կրակոց: Արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ /1 արկ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն […]

Կա վստահության քվե, որով օրենքը կյանքի կկոչվի. Վ. Սարգսյան

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանին քննարկման դրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը հարակից նախագծերի փաթեթով երրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով քվեարկության արդյունքների համար: «Արդյունքները շատ խոսուն էին, հստակ էին՝ հաշվի առնելով խմբակցություններից մեկի բացակայությունը կուսակցական միջոցառմանը մասնակցելու […]

1000-ական դրամներ գանձելու նախագիծն ընդունվեց

Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց քվեարկությամբ:  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ  վարման կարգով խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը: Ի վերջո նախագիծը դրվեց քվերկության և 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը`«CBD» եւ «Իստիգլալ» […]

Գագիկ Խաչատրյանին ստիպել են. Հայկական Ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախկին նա­խարար Գագիկ Խաչատրյա­նին իշխանությունը ստիպել է սեփական միջոցների հաշ­վին մեծ ներդրում կատարել ղարաբաղաադրբեջանական շփման գծում` սահ­մանն ապահովելով տեխնի­կական հզոր միջոցներով: Մինչեւ նախարար դառնալը Խաչատրյանը ստիպ­ված է եղել մեծ գումարներ ծախսել եւ սահմանն ապահովել ադրբեջանական կողմից բոլոր շարժերն արձանագրելու հնարավորություն ընձեռող սարքա­վորումներով: Ընդ որում, տեխնիկական միջոցները տեղադրելու համար սահման են […]

Ի գիտություն՝ որոշ «անհանգիստների»

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝  ազգային տուրքի գաղափարը կարևոր հասկացողություն է, սակայն հայ հասարակությունը չունի վստահություն առ իշխանություն, և ցանկացած նախագիծ ի սկզբանե դատապարտված է անվստահություն ունենալ իր վրա: «Մարդիկ չեն վստահում, որ այս իշխանության օրոք երկրում հնարավոր է որևէ դրական փոփոխություն լինի»,-այսօր ԱԺ-ում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի […]

Յուրաքանչյուր կողմ քվեն շատ կարևոր է. ՊՆ

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից նախագծերի փաթեթի երկրորդ ընթեցմամբ քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, թե պատգամավորների կողմից մի շարք դիտողություններ և առաջարկություններ են ստացել, որոնց մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: Նախարարն ասաց, որ նախագծի հարցով հասարակության լայն շերտերի ներկայացուցիչների հետ ևս […]

Կարող եք տեղից բղավել, աղմկել. Փաշինյանը զայրացրեց Կորյուն Նահապետյանին

ԱԺ արտահերթ նիստով քննարկում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև կից փաթեթում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը ներկայացնելով հարակից զեկույցն՝ նախ անդրադարձավ նրան, որ պատգամավորները չեն տիրապետում ԱԺ կանոնակարգ-օրենքին: Նկատենք, որ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ […]

Հաջողություն ձեզ ընտրություններում. նախարարը՝ ՀԱԿ-ին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ի արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից, թե այն փոփոխությունները, որ առաջարկվում են կատարել մի շարք օրենքներում ՀՀ պաշտպանության համար վիրավորված կամ զոհված զինծառայողների ընտանիքների համար 1000-ական դրամ գանձելու նախագծի համար, ինչու առաջին ընթերցման ժամանակ չեն ներկայացվել: Պատգամավորը նաև ասաց, որ առաջին ընթերցումից հետո բավական հանդիպումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի