13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ԱԳՆ-ի արձագանքը Տավուշի ուղղությամբ արված դիվերսիային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկում այսօր Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի պետական սահմանին կատարված դիվերսիոն փորձի կապակցությամբ: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառել է. Սույն թվականի դեկտեմբերի 29 ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ։ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվում է դիպուկահարների և նռնականետերի կրակ, որը շարունակվում է։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու արեւելյան /Ակնա/ ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Իրավիճակը լրիվությամբ […]

Ապագա սպաներն այցելում են մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ամանորի նախաշեմին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներն այցելում են 2016 թվականին մարտական գործողությունների ընթացքում, մասնավորապես՝ ապրիլյան գործողությունների օրերին զոհված զինծառայողների, սպաների և ազատամարտիկների ընտանիքներին։ Այցելությունների նպատակը հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարտիկներին ուշադրության կենտրոնում պահելն ու մեծարելն է, երիտասարդությանը և հատկապես ապագա զինծառայողներին նրանց օրինակով դաստիարակելն է։ Հանդիպումների ընթացքում ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները […]

Ադրբեջանի զինուժը Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել ականանետից

Դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արեւելյան /Մարտունի-Ակնա/ եւ հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ արձակելով ավելի քան 900 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /11 արկ/: […]

Բարդ ժամանակներ են սպասվում. Առավոտ

ՔաղաքագետՏիգրան Աբրահամյանը երկրորդում է նախագահին: -Ապրիլյան քառօրյա պատե­րազմը էականորեն փոխեց իրադրությունը ԼՂ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հեռանկարների մասով: Ապրիլից մինչ օրս էլ սահմաններում լարված իրավիճակը պահպանվում է: Բաքուն շարունակում է խուսափել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատա­րումից: Եթե փորձենք ամփոփել` 2016-ին ի՞նչ արդյունքներ ամ­րագրեցին հայկական եւ ադրբե­ջանական կողմերն իրենց հա­մար ԼՂ հարցի կարգավորման գործընթացում: -2016-ի ապրիլին […]

Հադրութի ուղղությամբ կրակ են բացել ականանետից

Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ Հարավային /Հադրութ/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ /1 արկ/:  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել […]

Թափանցիկ «ռևերանս» Քոչարյանին. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը հայտարարեց ակտիվ քաղաքականություն մուտք գործելու և խորհրդարանական ընտրություններին որպես այլընտրանք մասնակցելու մասին, հանդես է եկել ֆեյսբուքյան, ըստ էության, առաջին քաղաքական գրառումով: Ինչպես հայտնի է, Օհանյանը քաղաքականություն մուտք գործելիս հայտարարեց նաև, որ բացում է ֆեյսբուքյան էջ: Եվ ահա այդ էջում Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ քաղաքականությամբ զբաղվելու առաջնային քայլը պետք է […]

Դիտարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

2017թ. հունվարի 9-ին մեկնարկող մեռային զորակոչին ընդառաջ Հանրապետական հավաքակայանում իրականացվող նախապատրաստական վերջին աշխատանքները տեղում դիտարկելու, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելու նպատակով դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան: Ստուգայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին են ներկայացվել […]

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ՊՆ օդանավի կործանման կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 26-ին այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն և ցավակցություն հայտնել Սև ծովում ՌԴ պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Վիգեն Սարգսյանը փոխանցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված ցավակցական ուղերձը: «Ցավալի է գիտակցել, որ ահավոր ողբերգությունը տասնյակ մարդկային կյանքեր է խլել, զոհվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի