Օրվա կադր
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ադրբեջանական դիվերսիայի փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ։ Այդ մասին «Զինուժ» ծրագրին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
Լրատվամիջոցները երեկ փոխանցել էին, որ Արցախի հյուսիս-արեւելյան սահմանին զինվոր է վիրավորվել: Քիչ առաջ հանյտնի դարձավ, որ վիրավորված զինվորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Henaran.am-ը կապ հաստատեց Ստեափանակերտի զինվորական հոսպիտալի հետ, որտեղից փոխանցեցին, որ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Այլ տեղեկություններ հայտնի չեն:
Դեկտեմբերի 30-ին և լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և 60մմ ականանետից /10 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումնները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վերահսկել իրավիճակը և վստահորեն իրականացնել […]
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է, որ գիշերն անցել է հեմամատաբար հանգիստ ու վերահսկելի. «Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ ու վերահսկելի։ Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին»,-գրել է նա։
Լուսանկարը` Ռուբեն Շխիկյանի
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական ԶՈւ-երը կորցրեց ևս մեկ զինծառայող»:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով […]
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը այցելեց Վայք քաղաքում տեղակայված ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկը: Մուշեղ Ղազարյանը շնորհավորեց զինծառայողներին Ամանորյա տոների առթիվ՝ զորամասին նվիրեց հեռուստացույց և ամանորյա նվերներով փաթեթներ` մաղթելով առողջություն և բարի ծառայություն: Փրկարար ծառայության տնօրենն այցելեց նաև Վայոց Ձորի մարզի Խնձորուտ համայնքի մոտակայքում գտնվող մարտական դիրքեր, անձամբ բարձրացավ մշտադիտարկվող […]
Բոլորս հիմա ցավում ենք մեր զինվորների կորստյան համար: Միակ բանը որ կարող ենք անել իրենց ընտանիքների համար աղոթել իրենց համար ու կիսել իրենց վիշտը, մխիթարել նրանց: Այս օրերին շատերը կայցելեն իրենց տները, վիշտը կիսելու և նրանց ծնողներին ու ազգականներին մխիթարելու: Խնդրում եմ, եթե հնարավոր է, դուք էլ գնացեք: Թող մարդիկ մենակ չզգան: Դա կլինի սիրո […]





























