16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ի գիտություն՝ որոշ «անհանգիստների»

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝  ազգային տուրքի գաղափարը կարևոր հասկացողություն է, սակայն հայ հասարակությունը չունի վստահություն առ իշխանություն, և ցանկացած նախագիծ ի սկզբանե դատապարտված է անվստահություն ունենալ իր վրա: «Մարդիկ չեն վստահում, որ այս իշխանության օրոք երկրում հնարավոր է որևէ դրական փոփոխություն լինի»,-այսօր ԱԺ-ում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև կից փաթեթում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց նա:

Վերջինս կարծում է նաև, որ այս նախագծում պետք է ապրիլյան պատերազմում զոհված կամ վիրավորված զինվորների խնդիրներն էլ հաշվի առնել: Նրան զարմացնում է այն, որ նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարում է, թե «Մարտիկ» հիմնադրի գումարները ապահով պահված են բանկերում. «Իսկ ինչո՞ւ են պահված բանկերում, երբ մենք գիտենք, թե որքան զինվոր ունի բուժման կարիք»:

Դիմելով ԱԺ նախագահությանը՝ նա հույս հայտնեց, որ նրանք տեղյակ են, որ ԱԺ պատգամավորներից գումար է գանձնվում բանակին օգնելու համար. «Հիմա շատ աշխատակիցներ դիմել են ինձ, որ 100 հազար դիմող վարորդը կամ գործարարարը տրամաբանական հարց են ուղղում, թե հունվարի 1-ից շարունակվելու է այդ մեկ տոկոսի գանձը»,-հարցրեց Ն. Զոհրաբյանը:

Վերջինս հիշեց, որ նախորդ անգամ, երբ այս խնդիրը բարձրացրեց, որոշ «անհանգիստներ» ասացին, որ ԲՀԿ որոշ պատգամավորներ այդ նախաձեռնությանը  չեն մասնակցել. «Չենք միացել, լավ ենք արել, չենք միացել, բայց դա չի նշանակում, որ մենք մեր պարտքը մեր զինվորի հանդեպ չենք կատարել: Ովքեր շատ անհանգիստ են, չեմ ցանկանում այս ամբիոնից հրապարակել, թե ԲՀԿ խմբակցության հանգանակած գումարներով ինչեր ենք արել Գյումրիում կամ Արտաշատում»,-ասաց պատգամավորն ու թվարկեց մի քանի օրինակ, երբ իրենք օգնել են վիրավորված զինվորներին:

Նրա խոսքով՝ իրենք շարունակելու են օգնել զինծառայողներին, սակայն լուռ: Վերջում ան հայտնեց, որ ԲՀԿ կողմ է քվեարկելու այս նախագծին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ