26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարող եք տեղից բղավել, աղմկել. Փաշինյանը զայրացրեց Կորյուն Նահապետյանին

ԱԺ արտահերթ նիստով քննարկում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև կից փաթեթում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը ներկայացնելով հարակից զեկույցն՝ նախ անդրադարձավ նրան, որ պատգամավորները չեն տիրապետում ԱԺ կանոնակարգ-օրենքին: Նկատենք, որ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը շփոթել էր օրենքի փաթեթը, ապա դժգոհեց, թե շատ խառը ձևով է ներկայացվում: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ բացատրեց, որ այժմ քննարկվում է վերանշյալ օրենքի նախագծում սահմանված փոփոխությունների համար մյուս օրենքներում անհրաժեշտ փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկելու հարցը:

Կորյուն Նահապետյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով է այսպես նախատեսված:

«Աժ կանոկարգով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր պատգամավոր»,-ասաց նա: Վերջինսից տեղից արձագանքեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով էլ իր հերթին իշխանությանն էր հորդորում շարժվել կանոնակարգ-օրենքով:

«Ձեզ էլ ենք կոչ անում պահպանել կանոնակարգի բոլոր պահանջերը, կարող եք տեղից բղավել, աղմկել, դա ձեր վարքագծին բնորոշ երևույթ է»,-արձագանքեց Կ. Նապահետյանը: Ընդդիմադիր պատգամավորը նրան հորդորեց ներկայացնել հարակից զեկույցը և ոչ թե դասեր տալ:

Արդեն հարակից զեկույցում Կ. Նահապետյանն ասաց, որ այս փոփոխությունները նպաստելու են, որպեսզի հիմնադրամը կարողանա անխափան գործունեություն իրականացնել, հանձնաժողովը կողմ է, որ նման փոփոխություններ կատարվեն: Նա ընդգծեց, որ փոփոխությամբ՝ հիմնադրամը չի կարող սնանկության վարույթով պարտապան լինել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ