12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԶՈՒ ԳՇ 8-րդ բաժնի պետ, գնդապետ Ռուստամ Կարապետյանը դեկտեմբերի 8-ին Մոսկվայում կմասանակցի ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների համար ՌԴ «Ֆորտ» փակ բաժնետիրական ընկերության Ե-65 գաղտնագրման սարքավորման համակարգի ցուցադրմանն ու կծանոթանա համակարգի տեխնիկական հնարավորություններին:

Զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ

Դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը (շուրջ 40 անգամ): Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի ավտոմատ զենքերից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողություններին պատասխանել են խիստ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ վստահորեն իրականացրել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Մխչյանի ջրանցքում հայտնաբերված հակատանկային արկը եղել է մարտական վիճակում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 09.45-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. դեկտեմբերի 6-ին Մխչյան ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցների կողմից հայտնաբերված (1 հատ ТМ-62M) հակատանկային արկը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը […]

Պետք է պատրաստ լինենք. Վովա Վարդանով

«Հայկական բանակը պետք է պատրաստ լինի ադրբեջանական կողմի սպառնալիքներին պատասխանել ոչ միայն պաշտպանական մարտերով, այլեւ հակահարվածով»,-այս մասին այսօր հրավիրված  ասուլիսում ասաց առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատի հիմնադիր  հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովը նշում է, որ չի կարելի միայն պաշտպանել դիրքերը: «Բռնցքամարտիկի դիրքորոշում է, որ հակառակորդը կարող է ցանկացած պահի հարվածել: Բայց նա կարող է նաեւ գոտկատեղից ներքեւ հարվածել: […]

Ադրբեջանի զինուժն արձակել է շուրջ 700 կրակոց

Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ի տարբերություն նախորդ օրերի` խախտումները հիմնականում տեղի են ունեցել ինքնաձիգերից եւ գնդացիրներից, ինչպես նաեւ` դիպուկահար հրացաններից /73 կրակոց/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները […]

Կհանեն. Ժողովուրդ

«Ազգ-բանակ-պետություն» նախագիծը, որը պայմանական ստացել է «Հազար դրամների նախագիծ» անվանումը, դեռեւս անորոշ վիճակում է: Թեեւ ՀՀԿ համագումարի օրը` նոյեմբերի 26-ին, ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու, քանի որ դա օրենսդրական նախաձեռնության մեխն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր իր լուման պետք է ներդնի այս գործի համար, այնուամենայնիվ իրավիճակը փոխվել է: Օրաթերթի տեղեկություններով` […]

«Ցանկացած մարաթոնյան վազք սկսվում է առաջին քայլից»

Ազգային ժողովում «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սա կարևորագույն նախագիծ է: Նա համաձայնեց պատգամավորների հետ, որ խնդիրներ կանբանակաշինության, կրթության ու գիտության ոլորտում. «Բայց մենք պետք է աստիճանաբար, չշտապելով ու արդյունավետ աշխատենք: Պետք է կարողանանք մարաթոնյան վաքի ֆինիշին հասնել ավելի ուժեղացված, իսկ ցանկացած մարաթոնյան […]

Փոփոխություններ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքում

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն այսօր Ազգային ժողովում հանդես եկավ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագծով: Նա նշեց, որ այս նախագծով մի խնդիր են լուծում, որ ոչ մեկը չխուսափի ծառայությունից և պատշաճ կադրային քաղաքականություն վարել զինծառայության կազմակերպման հարցում: Նախագծով հստակեցվում են ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները, նրանց լեյտենանտի կոչում […]

Հակառակորդը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել  հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/` հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/: Առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/: ՊԲ առաջապահ ուժերը բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի