09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Ադրբեջանի գործողությունները դատապարտելի են

Սահմանին ադրբեջանական կողմի ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանի բանակցային գործընթացում ոչ շահեկան դիրքերից, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի ղեկավարը ոչ վաղ անցյալում հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից կա ճնշում , որպեսզի ճանաչեն ԼՂՀ անկախությունը:

Սա, միգուցե, անհամաձայնությունն է այն գործողությունների , այն պրեսսինգի, որը Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ իրականացնում են միջնորդ կողմերը»,-նշեց Շարմազանովը: Նա շեշտեց՝ սահմանին տիրող իրավիճակը անթույլատրելի է ու դատապարտելի: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը մեր տարածաշրջանում ոչ թե խաղաղության, այլ ապակայունացման և իրավիճակը սրելու քաղաքականության կողմնակից է »,-հավալեց ՀՀԿ խոսնակը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ