15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը, ըստ որի, իբր այսօր, ողջ օրվա ընթացքում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական մարտական դիրքերը, ինչպես նաև խաղաղ բնակավայրերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով որևէ գործողություն չենիրականացրել և նույնիսկմեկկրակոցչենարձակել։ Ավելին. ի տարբերություն […]

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է. Արցախի ՊԲ

Քիչ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Ուղղակի ադրբեջանական քարոչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով […]

Վիգեն Սարգսյանը համոզված է

Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակիցների: Ողջունելով երիտասարդներին, Վիգեն Սարգսյանը նշել է, որ ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին մեծ հնարավորություններ է ընձեռում ազգային ինքնության պահպանման և Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև ներկայացրել է Հայկական բանակի կազմավորման փուլերը, անցած ճանապարհն ու կարևորագույն ձեռքբերումները։ Իսկ […]

«Հայաստանն ունի այնպիսի զինտեխնիկա, որպիսին չունի Ադրբեջանը»

«Ունենալով լուրջ ֆինանսական հնարավորություններ՝ Ադրբեջանն իր նավթադոլարներով հնարավորություն ուներ տարբեր երկրներից ռազմամթերք գնել և կրակել, ընդ որում՝ ավելի ժամանակակից զենք: Երբ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող ամբողջ փակագծերը բացել: Մենք էլ հիմնականում զենք ենք ձեռք բերում Ռուսաստանից, և […]

Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամներին և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների։ Վիգեն Սարգսյանը կարևորել է ի սկզբանե հասարակական բնույթ կրող նախաձեռնությունը, նշելով, որ դա քաղաքացիական կեցվածքի լավագույն դրսևորումներից մեկն է։ Նախարարը հավաստիացրել է, որ […]

5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Համաձայն ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի, հուլիսի 18-22-ը 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների հրամանատարների ու տեղակալների հավաքներ: Ուսումնական պարապմունքների ընթացքում լուրջ ուշադրություն է դարձվել բոլոր օղակների հրամանատարների դերակատարության, ինքնակրթության, ինչպես նաև մասնագիտական որակների բարձրացման հարցերին: Իսկ դասախոսությունների հիմնական շեշտադրումը վերաբերել է մարտական գործողությունների վերլուծության ու գնահատման հարցերին, պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ […]

Ես ուզում էի այդ օրը շատ թուրք ջարդել. Ջերմուկի Համոն տոնում է

Արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցած լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) հուլիսի 20-ին նշեց ծննդյան 60 ամյակը: Բուշեղ Բաբայանը ծնվել է Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում: 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Տյումենի (Ոուսաստան) ինդուստւիալ ինստիտուտը (1989) և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը (2002)։ 1991 -92-ին եղել է ջոկատի, […]

Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին . հարուցվել են քրեական գործեր

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: 2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով  խաղաղ բնակիչներին։ Մասնավորապես՝ կրակոցներ […]

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին

«Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ թիրախավորվածգնդակոծությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր են անհրաժեշտ». ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքներիհանձնակատարի գրասենյակին     ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝  ադրբեջանական զինված ուժերի կողմից2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույցէ ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ: Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում ենհատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը: Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակիպայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավանգյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի