Ես ուզում էի այդ օրը շատ թուրք ջարդել. Ջերմուկի Համոն տոնում է
Արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցած լեգենդար հրամանատար, ԼՂՀ և ՀՀ մարտական խաչերի ասպետ Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) հուլիսի 20-ին նշեց ծննդյան 60 ամյակը:
Բուշեղ Բաբայանը ծնվել է Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում: 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում։ Ավարտել է Տյումենի (Ոուսաստան) ինդուստւիալ ինստիտուտը (1989) և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը (2002)։
1991 -92-ին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, 1994-ից՝ Ի1° զորամասի հրամանատար։ 1989-94-ին մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ են), Եղեգնաձուի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն են), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Հրամանատարը անցած ապրիլին էլ առաջնագծում էր: Իր հին տղաներին շատ արագ հավաքեց և այս անգամ ձևավորվեց «Հայդուկ» ջոկատը:
«Մենք վեց եղբայր ենք ու բոլորս միասին մեր կյանքը դրեցինք հայրենիքի զոհասեղանին: Ես, Սարոն, Մհերը ծանր վիրավորվել ենք, ավելի ուշ Մհերը զոհվեց…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց հրամանատարը:
Մուշեղ Բաբայանը այսօրվա նման հիշում է պատերազամական տարիները, դրանք արմատացել են հրամանատարի հոգում և դեռ շարունակում են այնտեղ վառ պահել դաշտային Արցախը վերադարձնելու տենչը:
«Զլաբերդ գյուղը տարհանեցին 1988-ին ու մենք գնացինք: Կյանքումս չեմ մոռանա, թե ձյուների միջից ժողովուրդը ոնց էր փնտրում իր կորցրածներին: Մեկը հորն էր փնտրում, մեկը՝ ուրիշ հարազատի: Դրանից հետո կամաց-կամաց տղաներին հավաքեցի իրար գլխի ու ստեղծվեց ջոկատս»,-պատմում է ազատամարտիկը:
Ամենահիշվող ծննդյան օրը նրա համար 1993-ին էր.«Հադրութի Սարիշեն գյուղում էինք ու ռմբակոծության տակ:Ես ուզում էի այդ օրը ավելի շատ թուրք ջարդել, որ ինձ նվեր անեի: Դէ տղերքն էլ ընթացքում երգում էին ու նշում էինք…»,-ժպտում է հրամանատարը:
Մուշեղ Բաբայանը երբեք չի վախեցել պատերազմելուց և այսօր էլ նա իր ջոկատի հետ միասին պատրաստ է պայքարելու հանուն հայ ժողովրդի խաղաղ գոյատևման իրավունքի