15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Դրանց պապան թույլ չի տա, որ գնան…». ՀԱԲ-ի Հարութը զայրացավ /տեսանյութ/

«Դա տենց եղել ա ու տենց էլ մնալու ա, նախարարի տղեն երբեք չի ծառայել ու չի ծառայի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ): Ազատամարտիկը չի զարմանում, բայց զայրանում է.«Միշտ էլ հասարակ մարդու տղան է հայրենիքը սիրում ու զոհվում: Դրանց պապան թույլ չի տա, որ դրանք գնան… որ պատերազմ լինի էլի մենք ենք […]

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի այցն Արցախի Հանրապետություն /ֆոտո/

Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում, հուլիսի 16-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՊԲ շտաբում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, կատարված և ընթացքի մեջ գտնվող հիմնական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել ՊԲ շտաբում սարքերի միասնական կառավարման համակարգի ներդրման, […]

Վիգեն Սարգսյանն այցելել է մարտական հենակետեր

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջեւ առկա փոխհամագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ այցի առաջին օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում […]

Օմարի լեռնանցքում ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում։ Արցախի ԱԳՆ-ից  հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ անձնական […]

Սերժ Սարգսյանը դնում է վերջակետը. Իրավունք

Այն պահից, երբ նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը մեկնել էր Տավուշի մարզ եւ զինվորական համազգեստով հարցազրույց տվել «Ռ- էվոլյուցիա» հաղորդաշարին, շատերը մեծ հետաքրքրությամբ սպասում էին հաղորդման հեռարձակմանը եթեր, առավել եւս, որ փոքրիկ անոնսներ երեւացել էին ամբողջ լրատվական դաշտում: Ի դեպ, քաղաքական դաշտի որոշ ճարպիկ ներկայացուցիչներ էլ փորձել էին ՀՀ նախագահի ասածին տեղեկանալ փոքր-ինչ ավելի […]

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Արցախում է /ֆոտո/

Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հուլիսի 15-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով  մեկնել  է Արցախի Հանրապետություն:   Այցի շրջանակում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Արցախի պաշտպանության նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, եղել է արցախա-ադրբեջանական սահմանագծի  հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետերում,  ծանոթացել սահմանային իրավիճակին, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և զրուցել դիրքապահների […]

«Հող հանձնենք, որ խաղաղություն լինի՞»

«Այսքան տարիների ընթացքում բոլորի համար պետք է պարզ դարձած լիներ, որ հայ ժողովուրդը այդպես էլ չի համակերպվելու «հող հանձնենք, որ խաղաղություն լինի» արտահայտության հետ: Բանից պարզվում է, որ դեռ մնացել են մարդիկ, ովքեր ժամանակ առ ժամանակ այդ «քսիվը» տարածում են տարբեր հարթակներով: Չգիտեմ կոնկրետ, որ կառույցն է մոնիթորինգ անում ու ով է ֆինանսավորում նման ստուգումները, […]

Մեղադրանք է առաջադրվել դիվիզիոնի շտաբի պետին՝ կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ  քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ ՊՆ N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր:  Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։ Նախնական տվյալներով՝ 1985թ. ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից  մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարի […]

ՊՆ-ին հատկացվող ծախսերն ավելացվելու են 26-27 միլիարդ դրամով

Ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա,  ծախսվել  է վարկի 85 տոկոսը. լրագրողներին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին […]

«Որևէ մեկը կարո՞ղ ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել»

«Որևէ մեկը կարո՞ղ ասել, որ մեր բանակը զարգացում չի ապրել: Կարո՞ղ է ասել, որ այսօրվա մեր սպաները իրենց գրագիտության մակարդակով էապես չեն տարբերվում այն սպաներից, որոնք ծառայում  էին քսան տարի առաջ՝ և՛ քանակական առումով, և՛ որակական առումով: Ես հենց նոր գալիս եմ մարտական դիրքերից. փայլուն սպաներ են, զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը»,- «Ռ-էվելյուցիա» հաղորդման եթերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի