15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

«Կամ Հայաստանը կգնա մինչև Բաքու, կամ…»

«Դանդաղ ընթացող պատերազմը շարունակվելու է: Ես  լայնամասշտաբ պատերազմը հավանական չեմ համարում, բացառում եմ: Այն չի կարող սկսվել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը: Բեգլարյանը նշում է, որ այս անգամ եթե պատերազմ լինի հստակորեն լուծվելու է Արցախի հարցը, իսկ […]

1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է հրամանատարական հավաք

ՀՀ զինված ուժերում նոր ուսումնական փուլին ընդառաջ` 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի գումարտակների ու դիվիզիոնների հրամանատարների և հրամանատարների տեղակալների հնգօրյա հավաք, որի նպատակն էր մասնակիցների գիտելիքների ու գործնական կարողությունների, մասնագիտական ունակությունների կատարելագործումը, մարտական պատրաստության պարապմունքների կազմակերպման և ղեկավարման մակարդակի բարձրացումը, ինչպես նաև նրանց շարային, ֆիզիկական ու կրակային պատրաստության գնահատումը: Հավաքների ընթացքում սպաների համար […]

Ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց Սիմոն Պրուլկս Սենեկալին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ: Որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի № 1204-Ա հրամանագրով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել  Սիմոն Պրուլկս Սենեկալին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության գեղասահքի հավաքական թիմում: Նա մասնակցելու է գեղասահքի 2018-2019 թվականների Եվրոպայի և աշխարհի […]

Կառավարությունը հավանություն տվեց միացյալ զորախմբին

ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքին:  Հուլիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման արդեն իսկ վավերացրել է վերը նշված համաձայնագիրը: 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը սահմանում է Միացյալ զորախմբի ձևավորման և կիրառման […]

Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանի և  Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: Զրուցելով երևանաբնակ զինծառայողների հետ` քաղաքապետ Տարոն […]

Անհրաժեշտ պահերին մենք կրկին կցուցադրենք նոր զենքերի կիրառության արդյունավետությունը

Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի կողմից հորինված լուրերում խոսում են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին՝ փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե իբր հայկական կողմը նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Անհրաժեշտ պահերին մենք ինչպես ցույց ենք տվել, այնպես էլ կցուցադրենք նոր զենքերի […]

ԼՂ ԱԳՆ. Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ առաքելությունն այսօր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Ըստ Ղարաբաղի արտգործնախարարության, դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը Ղարաբաղի կողմից ուղեկցել են ԼՂ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Պայմանագրային զինծառայողն ականի պայթյունից վիրավորվել է

Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է: ՀՀ Քննչական կոմիտեց հայտնել են, որ նրան ահազանգ իրենք ստացել են: «Նման ահազանգ ստացել ենք, Ժամը 13.50-ի սահմաններում N զորամասի տարածքում պայմանագրային զինծառայողը մարտական երթուղուց շեղվել է եւ ստացել բեկորային վնասվածք ոտքի սրունքի շրջանում: Նա անմիջապես տեղափոխվել […]

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր նոյեմբերի 30-ին` Մոսկվայում. հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Համաձայնագրով սահմանվում է, որ խմբավորման ղեկավարման համար ստեղծվում է համատեղ հրամանատարություն, հրամանատարը նշանակվում և ազատվում է պաշտոնից ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից` համաձայնեցնելով ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

Դիտարկում է անցկացվել

Հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Շփման գծի հակառակ կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի