21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տարոն Մարգարյանն այցելել է երևանաբնակ ժամկետային զինծառայողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանի և  Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին:

Զրուցելով երևանաբնակ զինծառայողների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է, ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը  շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Շնորհակալություն հայտնելով  բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու հայկական երկու հանրապետությունների աստիճանական զարգացումը: 

Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ