05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում.ադրբեջանագետ

   «Բանակցությունները կենդանի պահելու խնդիր կա»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթև Հայրապետյանը, անդրադարնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը և սահմանային վերջին լարվածություններին: «Գոնե սահմանային լարվածությունից հետ որոշ հանդիպումների կազմակերպումը նպատակ ունի բացառելու ռազմական գործողությունների իրականացումը և կողմերին կրկին բերել բանակցային սեղան»,-նկատել է ադրբեջանագետը: Ադրբեջանագետը նկատում ՝ Ադրբեջանը ռազմական ուղին չի բացառում: […]

Մամայի բալեքը թող 1 միլիոն տան բանակին եւ չծառայեն. Առավոտ

 «Կան չծառայածների ծնողներ, որ հայրենիքի համար շատ բան են արել: Օրինակ՝ մամուլը գրեց, որ գեներալ Սեյրան Սարոյանի երկու տղաները չեն ծառայել, բայց ես գիտեմ, որ Սարոյանի ամբողջ գերդաստանը մասնակցել է Արցախյան պատերազմին»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս հրապարակված տվյալներին, համաձայն որոնց՝ քառասունից ավելի պաշտոնյաների զավակներ չեն ծառայել, ասաց ազատամարտիկ Վիտյա Հակոբյանը: «Թող չծառայեն, մեկ է՝ […]

Մենք առանց բանակի հեչ բան ենք, հասկացեք վերջապես…

ՀՀ ՊՆ-ի դեմ դատական պրոցես են ցանկանում սկսել ինչ-որ ՀԿ-ներ: Ես կողմ եմ ցանկացած օրինազանցության դեմն առնելուն, բայց դեմ եմ նաև բոլոր բարոյական նորմերը ոտնահարելուն, թրքամետ և ադրբեջանամետ կեցվածք ընդունելուն: ՀՀ ցանկացած քաղաքացուց հարցրեք, թե արդյոք դեմ է այդ 1000 դրամներին, բոլորը կամ գոնե 99 տոկոսը կասեն, որ դեմ չեն: Պարզապես դեմ են գանձման մեխանիզմին, […]

«Ճշտելու եմ, թե առողջական խնդիրներ ունեցող երեխաներին որ օլիգարխի լակոտների տեղն են ուղարկում բանակ»

Օրեր առաջ էի անդրադարձել այս թեմային, մինչդեռ գնում հասնում ես, խնդրի հետքերով, ոչ մեկ չի ուզում խոսել: Մայրերը, ովքեր բողոքում են, թե իրենց երեխաները լուրջ առողջկան խնդիրներ ունեն, բժիշկների արձանագրած հիվանդության թղթերը ձեռները, վախենում են, ինչ-որ բան անել… բա ես էլ ինչ անեմ, ինչով ձեզ օգնեմ, եթե ակնհայտ վախենում եք ու թե՝ կլինի չխոսենք, դուք […]

«Ոչ մի բարի քեռի չի գալու, մեր փոխարեն կռվի»

«Պարզ է, որ այսօրվա աշխարհից մեկուսացված մենք չենք ապրում: Մենք գլոբալ աշխարհի մասն ենք կազմում, և մի կոնֆլիկտը մյուսի վրա է ազդում, ու շողկապակցված է ամեն ինչ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` ի պատասխան հարցին, թե ում վրա պիտի հույսը դրվի արցախյան հարցում: «Հույսը մեզ վրա պետք է դնենք բոլոր պայմաններում, […]

Ապրիլին մեր ամենամեծ ու աններելի սխալը

Կարդալով Զաքիր Հասանովի հարցազրույցը, որը նա տվել է «ՌԻԱ նովոստիին» (ի դեպ, «ՌԻԱ»-ն ավելի ու ավելի անթաքույց է ադրբեջանական լոբբինգով զբաղվում), եկա այն եզրահանգման, որ ապրիլին մեր ամենամեծ ու աններելի սխալը «փոքր արյամբ» յոլա գնալու որոշումն էր։ Հասկանում եմ, որ իշխանություններն այդ պահին լուրջ մտավախություններ ունեին ու գուցե զուտ մարդկային տեսանկյունից ելնելով էլ չէին ուզում, […]

Արցախի բանակը հերթական անգամ պատվով դուրս եկավ իրեն պարտադրված առճակատումից

ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Հասանովը РИА Новости-ին տված հարցազրույցում  հայտարարել էր, թե տարածաշրջանում հակամարտության շուրջ բանակցությունները արդյունք չեն տալիս:  Նա նշել էր նաեւ, որ Բաքուն ամեն տարի մեծացնում է զինված ուժերի ֆինանսավորումը: Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական […]

ՌԴ Դումայում կքննարկվի ՀՀ-ի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծը

Ռուսաստանի Պետդուման այսօր կքննի Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, որը ստորագրվել է Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, համաձայնագիրը և դրա հավելվածը որոշում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը: Միավորված խմբավորումը նախատեսված է Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման […]

Որևէ կասկած չկա, որ մեր բանակը օր-օրի ուժեղանում է․ ՀՀ նախագահ

 Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը «Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփման ժամանակ Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Այս հանդիպման և քննարկումների փաստը, իմ կարծիքով, ինքնին խոսուն է: Առաջ քաշված ծրագրերը և դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ մենք հետևողականորեն իրականացնում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը: «Դիտակետ», «Պատիվ ունեմ», […]

Սկսում են

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի